Երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ«Հայոց ցեղասպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին եւ Էրդողանին«ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ ՆալբանդյանինՄեֆեդրոնը գնել էր Տելեգրամի միջոցովԵրևան է ժամանել Հայաստանում Չինաստանի նոր դեսպանըՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»Արդեն 7 տարի իշխանության տերը ժողովուրդն է, սա անառարկելի փաստ է. Փաշինյանը շնորհավորել է քաղաքացու օրըԻնչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել. «Հրապարակ»ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. «Ժողովուրդ»Սյունիքում երեկ մահացած զինվորը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակԱնդրանիկ Քոչարյանը վախվորած է և անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է. «Ժողովուրդ»Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են. «Հրապարակ» Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ. Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ ՑեղասպանությունըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին Արսենյանը և արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրում Հայաստանում արդյունաբերությունը նվազել է 18,5, արտահանումը՝ 61,8%-ով Շղթայական ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան Սպերցյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Կրասնոդարին Պարեկային ծառայության վաշտի հրամանատարը կամրջի վրա փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Արտակ Բեգլարյանը Կոլումբիա համալսարանում ներկայացրել է ԼՂ հակամարտության պատմությունն ու համատեքստը ԵԱՏՄ-Իրան. համագործակցություն ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Հայաստանը ներկայացնող երեք մարմնամարզիկ Աշխարհի գավաթի եզրափակչում են Որքանով կտուգանվեն տրանսպորտը բոյկոտողներն ու այլ անձի փաթեթից օգտվողները․ նախագիծ Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ քարտուղար ՔԿ-ն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող փաստով քրվարույթ հարուցել Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին․ Թրամփ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին ԱՄՆ-ն մեկ շաբաթում 260 հարված է հասցրել Եմենի տարածքումԲաքվից հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ ոչ մի տրամաբանություն չկա Ստամբուլը կրկին ցնցվում է Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համարԿարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ ԱվդալյանինՀՀ-ում 2025թ. առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում. պաշտոնական Ապրիլի 25֊ը Րաֆֆու հիշատակի օրն է. Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հարգել են մեծ վիպասանին Արմավիրցի տղամարդու նկուղում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է Իսրայելը կսրացնի մարտերը Գազայում, եթե պատանդների հետ բանակցությունները ձախողվենՍտամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքում
ԱԱԾ-ից հաստատել են սահմանապահ զորքերում զինծառայողի մահվան փաստը
Փաշինյանը ՊԵԿ նախագահին Իրան է գործուղում Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Վարազդատ Լալայան Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել Թրամփի՝ Պուտինին ուղղված ուղերձներով
Քաղաքականություն

Ցանկացած աբսուրդ հարկատեսակ կարելի է հնարել ու արդարացնել․ «Խոպանչիների կառավարություն»

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է գրել․

«Խոպանչիների կառավարություն»

Քանի որ «խոպանչիների հարկի» թեման այսօր փառահեղ մեկնաբանվեց կառավարության նիստում, և հասարակությունն այն քննարկում է տարբեր տեսանկյուններից, փորձեմ մեկ տեսանկյուն էլ ես առաջարկել։

Կա վարկած, որ արտագնա աշխատողների հարկման թեման բարձրացվում է ԵԱՏՄ հանդեպ Հայաստանում բացասական տրամադրություններ գեներացնելու համար։ Վերջում ասվելու է՝ մեղավորը ԵԱՏՄ-ն է։ Բայց սա ուղղակի վարկած է։

Ինչ խոսք, արդար և խիստ հարկահավաքությունը կենսունակ պետության պարտադիր պայմանն է։ Բայց դրա զուգահեռ թեման բյուջեի վերահսկողությունն է։ Յուրաքանչյուր անհատ հարկատու, ու հասարակությունը՝ որպես հավաքական հարկատու, իրավունք ունեն հարցնելու. իսկ բյուջեի ափռցփռ ծախսերը՝ մեկ աղբյուրից գնման ճանապարհով, հասարակության հետ ճշտվե՞լ են։ Խոսքը ահռելի թվերի, բազմաթիվ միլիարդների մասին է, որոնք անվերջ կոռուպցիոն ենթատեքստեր է պարունակում։ Դեգեներատ միջոցառումների համար միլիոնավոր դոլարներ ծախսելիս ո՞ւմ եք հարցրել։ Ավինյանի երդմնակալության վրա ծախսված մոտ հարյուր միլիոնը քաղաքացու հետ ճշտվե՞լ է։ Բարձրաստիճան պաշտոնյաների համար անվերջ գնվող թանկարժեք մեքենաները, առանձնատների և կաբինետների թանկարժեք վերանորոգումները, և այլն, և այլն։ Մեր երկրում մնացե՞լ է արդյոք բյուջեի վերահսկման որևէ մեխանիզմ։

Սա շատ կարևոր է պահ է։ Եթե մենք հարցին չնայենք այս տեսանկյունից, ապա «խոպանչիների հարկը» չի լի լինելու վերջինը, և միայն նրանց չի ասվելու՝ եթե հարկ չեք տալիս, ապա «մեր» ճանապարհներով մի քայլեք, երթևեկեք։ «Մենքը» ո՞վ է, «մերը» ո՞րն է։ «Մեր» սարքած Լաչինի ու Քարվաճառի ճանապարհներով երբ գնում էիք Շուշի՝ երդմնակալության արարողություն կազմակերպելու, դո՞ւք չէիք սարքել ճանապարհները, էդ պատճառո՞վ էդքան հեշտ հրաժարվեցիք մեր երկրից։

Ցանկացած աբսուրդ հարկատեսակ կարելի է հնարել ու արդարացնել նույն տրամաբանությամբ։ Օրինակ.

1. «Հղիների հարկ». ինչո՞ւ պետք է մեկ հոգին՝ մայրը, երկու հոգու ծանրությամբ քայլի մեր մայթերով, չէ՞ որ «մեր» ասֆալտը մաշվում է։ Կամ ինչո՞ւ մեկ հոգին երկու հոգու փոխարեն պետք է մեր թթվածինը շնչի, ջուրը խմի։

2. Արցախցիների վրա կարելի է դնել տուրիստական նոր «city tax»։ Բա ինչո՞ւ պետք է «մեր» փողոցներով քայլեն, «մեր» 29800 ք/կմ–ի վրա ապրեն։

3. «Չմեծարման հարկ». նա, ով հրաժարվում է Մեծարգո վարչապետ ասել, պետք է հարկ մուծի։

4. «Հայրենիքի հարկ». ով շարունակում է Արարատը մերը համարել, երազել նրա մասին կամ նայել նրա կողմ, լրացուցիչ կհարկվի։

5. «Հիշողության հարկ». ցեղասպանության մասին հիշելը, Արցախի մասին հիշելը, Ամարասը, Գանձասարը հիշատակելը ևս հարկման ենթակա է։

Երբ պետությունը կորցնում է իր կենսագործունեության տրամաբանական ընթացքը, ապա ամեն աբսուրդ բան հնարավոր է, և ոչ միայն հարկերի մասով։ Վերջում՝ մի շատ վտանգավոր երանգի մասին, որը դեռևս աննկատ մնաց՝ ներհասարակական նոր բաժանման, նոր բարիկադի նոտան՝ արտագնա հայ, այստեղ ապրող հայ, «մեր ու ձեր» ճանապարհ և այլն։ Իրենց հայտնի ռեպերտուարի մեջ են։

Հ.Գ. Այնուամենայնիվ, խոպանը մի կողմ. սոցիալական թեմաները կարևոր են, սակայն ես չեմ բացառում, որ այս կապիկություններն արվում են իրականում Ֆրանսիայում արած վտանգավոր հայտարարություններից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Երեկվանից հետո Նիկոլի հայտարարությունների շնորհիվ Հայաստանը հայտնվել է բոլորովին նոր, ծայրահեղ վտանգավոր վիճակում, և բոլոր ընդդիմադիր ուժերն այսօր պարտավոր են կենտրոնանալ և վերջապես իրենց դրսևորել որպես քաղաքական միավորներ։ Մենք պարտավոր ենք ադեկվատ արձագանքել նոր իրողություններին։ Սրա մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում։