Պահանջում ենք ՀՀ իշխանությանը ազատել Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Աթենքում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափի խորհրդարանների բարձր ներկայացուցիչները կժամանեն ՀՀ ՀՀ դեսպանն ու Վրաստանի ԱԺ նախագահը քննարկել են ՀՀ-Վրաստան ռազմավարական գործընկերության հարցերը Եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի Իսրայելը բանտից ազատել է ՀԱՄԱՍ-ի զինյալներին Փաշինյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը Հայտնի է՝ Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը ընկերական խաղում Վարչապետի «sms»-ները խնդրանք են եղել, ինչն էլ բավարարվել է․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու (տեսանյութ) ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին «Պարո՛ն Իոաննիսյան, ապատեղեկատվություն չտարածե՛ք»․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու (տեսանյութ) Ով իրեն կողմ քվեարկի, կիսելու է այ էսքան հայհոյանքների պատասխանատվությունը, որ արել է ձեր թեկնածուն (տեսանյութ) «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը հայտարարություն է տարածել ՌԴ-ում գործարարի մահվան դեպքի մասին Կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից. Հակոբ ՀակոբյանՉորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել էՀունվարի 21-ին լույս չի լինիՊԵԿ-ը ներկայացրել է, թե ովքեր պետք է 2025-ին եկամուտների հայտարարագիր ներկայացնենՀայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներովՀանրային տրանսպորտի թանկացման սոցիալական հետևանքները․ Սարգիս Տեր-ԵսայանԻրանը ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի գործարքը կապիտուլյացիա է անվանելԱբսուրդ է, որ մեր հայրենակիցների շահերը ոչ մի ձև չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները. փաստաբան
Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա, կհանդիպի Լավրովի հետ
Դոնալդ Թրամփը գաղտնազերծելու և հրապարակելու է Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ փաստաթղթերըԲաց նամակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինինՁեզ կվստահե՞ն, այդքան հայհոյանք, անպատիվ խոսքեր եք ասել, հիմա էլ գովում եք ՔՊ-ին. Ավետիսյան (տեսանյութ)
Էս դու՞ք եք գրել. Խամոյանն ընթերցեց Սիրունյանի` հայհոյախառն գրառումներից (տեսանյութ)
«Էդ ի՞նչ համատեքստում եք պուտանկեքի մասին գրառում արել․ եթե չեք ուզում դատական համակարգը խայտառակվի՝ հանե’ք Ձեր թեկնածությունը». պատգամավորը՝ Սիրունյանին (տեսանյութ)Սպիտակ տան հեռացող վարչակազմը աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, ինչն անընդունելի է միջնորդ կողմի համար. ԲայրամովԴատավորը չպետք է ունենա բնակարանային և մեքենայի ապառիկ փակելու խնդիրներ. ՔՊ-ի թեկնածուՍիրսկին համեմատել է Ուկրաինայի զինված ուժերի և ռուսական բանակի կորուստներըՄհեր Սահակյանի մանդատը տրվել է Արմինե ԽերանյանինՉգիտեմ՝ դեպքերն ինչպես կզարգանան, բայց, ամենայն անկեղծությամբ, վարչապետ դառնալու հավակնություն չունեմ. Լևոն Քոչարյան37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ«Մերսեդեսը» մխրճվել է գազալցակայանի տարածք, կոտրել լիցքավորման սարքը, փլուզել պատը. հայրն և 2 որդիները հոսպիտալացվել ենԱդրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքները4-5 օր է՝ ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գույքը. Ոսկան ՍարգսյանԱպօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս. ՔԿԱրցախահայերին հայհայելու համար Ալեքսանդր Սիրունյանը մեկնաբանություն չունի (տեսանյութ)2024-ին 2023-ի համեմատ արտահանումը Հայաստանից ավելացել է ԵՄ 14 երկիր եւ նվազել՝ 13 երկիր. ՊապոյանԼՂ-ի մեր գործընկերները ժամանակին պետք է լսեին մեզ ու գնային Սոֆիա՝ բանակցելու․ Վահագն Ալեքսանյանը «ցավ է ապրում»Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՄետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան«Քանի դեռ անձը չի զբաղեցնում պաշտոն, կարող է արտահայտել մտքեր, որոնք կարող են նաև հաճելի չլինել այս կամ խմբի համար»․ Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի մասինԿիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. ՂալումյանՔաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեինԱյլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանի արտգործնախարարը խոսել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման հնարավորության մասինԱնձրևի ժամանակ «վեդրո» են դնում որոշ ԲԿ-ներում, ո՞վ է պատասխանատու դրա համար․ Բագրատյանը՝ Թորոսյանին (տեսանյութ)Թրամփը խոստացել է չեղարկել Բայդենի բոլոր «հիմար հրամանները» 24 ժամվա ընթացքում
Տնտեսություն

ՊԵԿ աշխատակիցները միջազգային առաքանուց հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ (լուսանկարներ)

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ. հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Օրերս Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած Իրանի  քաղաքացի ՖՄ-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Զննության ընթացքում  Շնագիտական բաժնի կենտրոն հատուկ վարժեցված շունը ավտոբուսում առկա իրերից մեկի՝ առաքանիի նկատմամբ դրսևորել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ։ Որոշում է կայացվել մանրակրկիտ զննել առաքանիում  առկա սրճեփ մեքենան, որի տուփը բացելուց հետո հայտնաբերվել ենթաքցված թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով և պահպանակով փաթեթավորված թմրամիջոցներ հիշեցնող փաթեթներ: Հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով լցված  9 փաթեթ` 121.26 գրամ քաշով, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված և պահպանակով փաթեթավորված «LA CASA DE PAPEL» գրառմամբ 100 հատ վարդագույն դեղահաբ և նմանատիպ  փականով ևս մեկ պոլիէթիլենային տոպրակ` լցված «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0.52 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածներով։

Դեղահաբերն ու սպիտակ զանգվածը ստուգվել են հատուկ սարքով: Արդյունքները, որոնք ներառված են ՀՀ կառավարության թիվ 707-Ն որոշման մեջ, ցույց են տվել, որ դրանք թմրամիջոցներ են:  

Մաքսանենգության հիշյալ դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: «Մարիխուանա», «ՄԴՄԱ»  և «կոկաին» տեսակների թմրամիջոցներին նմանվող փոխարինված զանգվածների պարունակությամբ առաքանին ստանալուց հետո Երևան քաղաքի  Ամերիկայի փողոցում  գործող պահեստի դիմացի հատվածից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի ԱՂ-ն, որտեղ կազմվել է ձերբակալման վերաբերյալ արձանագրություն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:

Ձերբակալված քաղաքացին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներին հայտնել է, թե ով է իրականում ուղարկել նշված արկղ-առաքանին  և այն ինքը ում պետք է փոխանցեր: Օպերատիվ-հետախուզական  միջոցառումների շրջանակում Երևանի  Թբիլիսյան խճուղու բակերից  մեկում ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել նաև ԻԻՀ քաղաքացի ՄԽ, որտեղ նա ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացին էլ ձերբակալվել և կալանավորվել են:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մանրամասները՝ տեսանյութում