Սա Փաշինյանի վարած ձախողակ քաղաքականության փորձ է. Ալեքսեյ Չեպա
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության սառեցումը կապում է Արևմուտքի ճնշման հետ։ Այս տեսակետը նա հայտնել է Lenta.Ru-ի հետ զրույցում։
«Կարծում եմ, որ դա տեղի է ունենում արևմտյան երկրների, առաջին հերթին Ֆրանսիայի ճնշման ներքո: Երկրորդ՝ սա Փաշինյանի վարած ձախողակ քաղաքականության փորձ է»,- ասել է Չեպան։
Ըստ նրա՝ սա ԼՂ-ում տեղի ունեցածի համար ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին մեղադրելու փորձ է։ Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանի որոշումը ընդհանուր առմամբ չի ազդի կազմակերպության աշխատանքի վրա։