«Քեզ հաջողվեց, ինչի համար ես հպարտանում եմ քեզանով». Նազիկ Ավդալյանը` Հռիփսիմե Խուրշուդյանին
Անկախ Հայաստանի ծանրամարտի` աշխարհի առաջին չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Ծանրամարտի 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2023, 2024 թվականների բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանին․
«Հասկանում եմ, թե ինչքան դժվար է սպորտը թողնելը՝ հեռանալ մի աշխարհից, որտեղ քո խոսքը ասելու համար խաղասեղանին է դրվել ամեն ինչ, առանց բացառության՝ ընտանիք, շրջապատ, ժամանց, առողջություն երեխա, ժամանակ, իսկ արդյունքում կարող ես ստանալ ամեն ինչ կամ ոչինչ։
Չնայած այս ամենին՝ գալիս է այն ցավալի պահը, երբ ստիպված ես լինում որոշում կայացնել սպորտից դուրս գալու, բայց ամենակարևորը ճիշտ ժամանակին, արժանապատիվ և բարձունքում սպորտից հեռանալն է, ինչը ցավոք ոչ բոլոր մարզիկներին է հաջողվում, իսկ քեզ հաջողվեց, ինչի համար ես իրոք հպարտանում եմ քեզանով։ Սիրում եմ քեզ շատ և ցանկանում եմ բազում հաջողություններ ու ձեռքբերումներ այն ճանապարհին, որը դու այսուհետ կընտրես»։