Լոռու և Տավուշի մարզի հեղեղված համայնքները կհայտարարվեն աղետի գոտիներ Երևանում՝ դպրոցի մոտ, ծեծկռտուք է տեղի ունեցել․ կռվի մասնակիցները անչափահասներ են․ կա վիրավոր Մայիսի 28-ին` ժամը 10:00-ին, շատ կարևոր հանրահավաք ունենք, մեզ Փաշինյանի գալը չի հետաքրքրում (տեսանյութ)
Ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ․ սա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների
Արտակ Բեգլարյանը ցավակցություն է հայտնել Վանաձորի աղետից զոհերի ընտանիքներին «Տղերքը Մոսկվայից են եկել», «Բարով եք եկել, Աստծով». Բագրատ Սրբազանը Սարդարապատում է (տեսանյութ) Ժողովու'րդ ջան, գիշերը մնում ենք Սարդարապատում, համապատասխան այրը ոտք չի դնելու այստեղ (տեսանյութ) Որպես տղամարդ և որպես գործիչ` հրավիրել եմ նրան հանդիպելու, իր տան դեմն եմ գնացել, բայց մերժել է (տեսանյութ) Աղետի ժամանակ կյանքից հեռացել է Գնել Զաքարյանը Տուժած Տաշիրի՝ Սարատովկա գյուղի տնից 4 տոննա անձրևաջուր են հեռացրել Բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների համերաշխությունը Հայաստանին․ ԱԳՆ ԵԽ պատգամավորը կուլ է գնացել ադրբեջանական սադրանքներին ու ԼՂ հարցով անհարկի հայտարարություններ արել Ոստիկանության ծառայողը հեռացվել է աշխատանքից պատգամավորի հետ միջադեպից հետո Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ «Դեմոկրատական այլընտրանք»-ն ու «Ռեալիստների» դաշինքը քննարկում կունենան Բագրատ Սրբազանի հետ Ռուսաստանը Ստեփանակերտում հյուպատոսություն կբացի Ավտովթարից տուժած 3 անձանցից մեկն այսօր ուղղաթիռով Վանաձորից Երևան է տեղափոխվել Իշխանության նպատակն արյունահեղության գնալն է` ոստիկանական տխրահռչակ դեմքերով․ պատգամավոր Համագործակցության նոր հեռանկարներ ՄԿՈւ ոլորտում՝ Գերմանիայի փորձի հիման վրա Այս մարդը ձախողել է ամեն ինչ, մեր երկրի սիմվոլներն է գողացել, որոնցով մարդիկ մեծանում են. Սրբազան (տեսանյութ) Որքանով է առկա նոր վարարումների հավանականությունը․ պարզաբանում է Գագիկ Սուրենյանը Կապանի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի համար ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս անօրինակ ապօրինությունները գնահատում է որպես կազմակերպված հանցավոր խմբի կողմից Հայաստանի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հերթական գործողություն39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանության մեղադրանքով Սրբազանն իր կողմնակիցներով շարժվում է Սարդարապատ․ ՈՒՂԻՂՄենք Ուկրաինայում պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի. ՄակրոնՆիկոլը դեմ է առել Արևմուտքին ու ՌԴ-ին միաժամանակ տրված իր հակասական խոստումների կատարման և չկատարման պատին. ԶաքարյանՍևանա լճի մակարդակը մայիսի 20-26-ը բարձրացել է 4 սմ-ովՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» վրա նախագահի վետոյի հաղթահարմանըԿա իշխանություն, ով երկրի ղեկը պահելու համար պատրաստ է երկրի կեսն էլ վարի տալ, մարդկանց էլ ջարդել կամ կոտորել․ Աբրահամյան Բագրատ Սրբազանի համարում գաղտնալսող սարք տեղադրելու դեպքով վարույթ է նախաձեռնվել՝ ոչ թե ապօրինի գաղտնալսման, այլ՝ սարք տեղադրողի նկատմամբ հոգեկան ներգործության համարՓաշինյանը Ժորժ Սիֆրեդիին շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համարNeuralink ուղեղի իմպլանտով տղամարդը բացատրել է, թե ինչպես է այն աշխատումՆիկոլը դեմ է առել Արևմուտքին ու Ռուսաստանին տրված իր հակասական խոստումների կատարման/չկատարման պատին․ Արտակ ԶաքարյանՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ոլորտում խնդիրներ կամ ընդհատումներ չկան․ ՕվերչուկՈստիկանների բռնությունները պայմանավորված են Փաշինյանի հիստերիկայով, ակնհայտ է, որ ցայտնոտի մեջ են. ՍաղաթելյանԶելենսկին և Իսպանիայի վարչապետն անվտանգության համաձայնագիր են ստորագրելԲերետավորները վարկաբեկում են ոստիկանի համազգեստը և զանգվածաբար խախտում քաղաքացիների իրավունքները. «ՀայաՔվե»Մի նախարար կա, ուսուցիչ էր․ նա այն մարդն է, որ եկել, ինձ խնդրում էր՝ «Իմ քայլով» պատգամավոր դառնամ․ Բագրատ Սրբազան
Հայտնի են ջրհեղեղի հետևանքով զnhերի անունները
18։00-ին կշարժվենք դեպի Սարդարապատ, գիշերը և վաղն առավոտը կանցկացնենք Սարդարապատում․ Բագրատ ՍրբազանԱյն, ինչ Փաշինյանին թույլ էր տրվել 2018-ին, նա չի ցանկանում ուրիշին թույլ տալ 2024-ին. ԶատուլինԵրդվում եմ իմ և իմ 4 զավակների անուններով, որ պատասխան են տալու․ Մհեր ՍահակյանԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակ է տոնել ՕԽ վարկանիշային մրցաշարումԲաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքըԱյսօրվա ակցիայի մեկ մասնակից ձերբակալվել էՈւկրաինան ՆԱՏՕ-ին կանդամակցի հավանաբար առաջիկա 30 տարիների ընթացքում. ՇոլցԿոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին․ Սեյրան ՕհանյանԱշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ Գլխավոր դատախազին հաղորդումը ներկայացրել եմ անձամբ. Արամ ՎարդևանյանՄեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում․ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ
Քաղաքականություն

Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը․ Արմեն Աշոտյանը՝ կալանավայրից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Արդեն հեռավոր թվացող 2018թ. փետրվարն էր։ Հայաստանի Հանրապետությունը մյունխենյան անվտանգության կոնֆերանսի աստղերից էր, քանզի դրանից 4 ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ստորագրվել էր Եվրոպական միության հետ Համափարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (СEPA-ն), որը ԵԱՏՄ անդամի աննախադեպ հաջողության պատմություն էր ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Հայաստանի օրինակը բարձրաձայնվում էր՝ որպես ոսկերչական ճշգրտությամբ դիվանագիտության գլուխգործոց թե՛ ՌԴ պաշտոնյաների, թե՛ ԵՄ բարձրաստիճան ղեկավարության կողմից, որոնց միջև հարաբերություններում արդեն կար 2008-ի ռուս-վրացական պատերազմը, 2014-ի՝ Ղրիմի շուրջ զարգացումները և 2011-ի ռուսական ռազմական օպերացիան Սիրիայում։

Հայաստանն ուժեղ էր, արժանապատիվ, ինքնուրույն և հաջողված, իսկ ստորագրված փաստաթուղթը՝ CEPA-ն, այնքան կենսունակ և էֆեկտիվ էր, որ իր նշանակությունը՝ որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական շրջանակ, պահպանել է մինչև այսօր։ Հայաստանի համար այդ ձեռքբերումը կրկնակի էր, քանզի նշված փաստաթղթով իրավական պարտադիր ուժ էր ստանում ԵՄ բոլոր անդամ երկրների համար նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորումը՝ որպես արցախյան կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը։

2020-ի փետրվարին Մյունխենում Հայաստանը ներկայացնում էր արդեն Նիկոլ Փաշինյանը, որի խայտառակ և ձախողված բանավեճն Իլհամ Ալիևի հետ հնարավոր չէր ցիտել առանց վալիդոլի կամ մի 200 գրամ օղու։

Այս տարվա Նիկոլի մյունխենյան վոյաժն անփառունակ դիվանագիտական ձախողումների շքերթում հերթական ֆիասկոն էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Բերեմ ընդամենը երկու ակնհայտ և աղաղակող փաստ։

Նախ, Մյունխենում կայացավ կարճատև եռակողմ հանդիպումը Շոլց-Փաշինյան-Ալիև ձևաչափով, որը շարունակվեց արդեն Նիկոլ-Իլհամ ձևաչափով։ Եռակողմ հանդիպման ձևաչափը և դրան հետևած երկկողմը փաստացի Ադրբեջանի պահանջների բավարարումն էր Հայաստանի կողմից։ Հարց է ծագում. Մյունխենում էր գտնվում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Վան դեր Լեյենը, ինչո՞ւ ԵՄ-ն չէր այդ հանդիպման միջնորդը։ Մյունխենում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը. ինչո՞ւ ԱՄՆ-ը չէր միջնորդը։ Էլ չեմ խոսում Ֆրանսիայի միջնորդական փորձի մասին։

Պատասխանը շատ պարզ է. Ադրբեջանին հաջողվել է, քննադատելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը՝ հասնել իր համար ամենաընդունելի, Հայաստան-Ադրբեջան օրակարգում երբեք չխորացած և Ալիևի համար կոմֆորտ Գերմանիայի կանցլերի միջնորդությանը։ Այն Օլաֆ Շոլցի, ով Ուկրաինայի դեպքում պնդում է, որ խաղաղության պայմանագիրը չի կարող լինել պարտադրված, ուժի կամ դրա սպառնալիքի տակ, իսկ Հայաստանի դեպքում ոչ միայն աչք է փակում ադրբեջանական շարունակական ագրեսիայի վրա, այլև իր լուման է ներդնում ագրեսորի ակնհայտ ճնշումների տակ, այսպես կոչված, խաղաղության գործընթացին։ Այն Օլաֆ Շոլցին, ում համար Ռուսաստանի նախագահն ավտորիտար կառավարիչ է, բայց խայտառակ ընտրություններով վերջերս ինքնավերընտրված Ալիևը՝ բանակցային գործընկեր։

Փաշինյան-Ալիև երկկողմը նույնպես Ադրբեջանի ցանկությունն էր, քանզի Ալիևը գնալով ավելի համառ և հանդուգն է խոսում այն մասին, որ միջազգային միջնորդներ Հայաստանի հետ բանակցություններում չպետք է լինեն, որ այդ հարաբերությունները պիտի դադարեն լինել միջազգային օրակարգի մաս։

Այսինքն՝ Նիկոլը բավարարել է նաև Իլհամի այդ պահանջը։ Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը։ Փաստորեն, ինչպես և զգուշացնում էինք, Արցախն Ադրբեջանի ներքին հարց դարձնելուց հետո Հայաստանի վարչապետ ներկայացող անձը Հայաստանն է դարձնում թյուրքական աշխարհի մաս»։