ԱՄՆ-ը հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը հասանելի է:
Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հերթական ճեպազրույցում։
Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը այդ մասին քննարկել է Մյունխենում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հանդիպմանը։
«Մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը խաղաղ համաձայնագրի ձեռքբերման հարցում»,- ասել է Միլլերը։