«Ժողովրդավարական համախմբումը» Բրյուսելում քննարկում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ որպես համախմբման օրակարգ» խորագրով հանդիպումների շրջանակներում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը Բրյուսելում հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը ներկա էին Բրյուսելում բնակվող հայ քաղաքական և հասարակական գործիչներ։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Բելգիայի Հայ Դեմոկրատների միության նախագահ Պողոս Մուրադյանը։
Քննարկման առանցքում նորից ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ էր, որպես համախմբման օրակարգ։ Բանախոսների և ներկաների կողմից վերստին շեշտադրվեց հայ ինքնության պահպանման և հայկական էլիտայի հավաքագրման հրամայականը։