Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել Գալաթասարայ
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»։ Այս մասին հայտնում է Metaratings-ը, փոխանցում է Armsport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի մերժման պատճառը Հայաստանի և Թուրքիայի միջև լարված հարաբերություններն են։ Նշվում է, որ պաշտոնական բանակցություններ չեն եղել չնայած «Գալաթասարայի»՝ ձախ պաշտպանի վաճառքից հետո Թիկնիզյանի տրանսֆերը գնելու ցանկությանը։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Պաշտպանը 82 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։