Նամակներ են ուղարկվել դեսպանատներ՝ ԱՄՆ և Մ/Թ դեսպանների՝ Նավալնիի լուսանկարները տեղադրելու դեպքով
«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը պաշտոնական նամակներ է ուղղարկել ԱՄՆ և Մ/Թ դեսպանատուն՝ Հայաստանում հավատարմագրված երկու դեսպանների կողմից հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ռուսական ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի լուսանկարները տեղադրելու առնչությամբ․
«Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ներկայացուցիչների նման քայլը փորձ է ներքաշել հայ ժողովրդին իրենց աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, ստորացնում հայ մտավորականների դերը, նվաստացնում նրանց մշակութային արժեքը։
Երկու դեսպանատներից պահանջում ենք բացատրություն այդ քայլի համար»,- ասվում է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։