Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և հայերին․ Մակրոն

Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին։ Այդ մասին Ֆրանսիայում՝ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը․
«Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան, անհրաժեշտ է, որ հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման և ոչ թե պառակման գործոններ»,- նշել է նա։
Մակրոնը ցանկություն է հայտնել, որ Կենտրոնական Ասիայի և ԵՄ-ի միջև հաղորդակցական կապերը զարգանան․ «Ողջունում եմ «Խաղաղության խաչմերուկը։ Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական գործընթացներին։ Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և հայերին», -ասել է Ֆրանիայի նախագահը։
Ֆրանսիան իր հերթին նաև կոչ է անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձիք, որոնք ցանկանում են վերադառնալ Արցախ, կարողանան դա անել արագ և անվտանգ։