Զորքերի հայելային հետքաշման հարցը պահում ենք մեր օրակարգում, փորձելու ենք հասնել համաձայնության. Արմեն Գրիգորյան

Զորքերի հայելային հետքաշման հարցը պահում ենք մեր օրակարգում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա վստահեցրեց, որ Ադրբեջանի հետ փորձելու են այդ հարցում հասնել համաձայնության։
«Դա մի հարց է, որտեղ անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ համաձայնության գան,- ասաց նա։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ կշարունակեն քննարկել՝ հասկանալու համար, թե ինչպիսի լուծումներ են կարող են գտնում։
«Մենք միանշանակ համոզված ենք, որ զորքերի հայելային հետքաշումը նույնիսկ միջադեպերը թույլ չտալու լավագույն գործիքներից մեկն է, այսինքն՝ որոշակի կիլոմետր հեռավորության վրա, եթե դասավորվի ԶՈւ-ն, և սահմանապահ զորքերը տեղակայվեն ամբողջ սահմանի երկայնքով, բնականաբար, դա կայունության գործոն կլինի: Եվ սա շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց նա՝ հավելելով, որ սա օրակարգի այն հարցն է, որը դեռ շարունակում են քննարկել ադրբեջանցիների հետ: