Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդի միջադեպը. ԱԽ քարտուղար
Ներքին Հանդում տեղի ունեցած վերջին միջադեպի ժամանակ ԵՄ առաքելությունն այդ հատվածում հասանելիություն չունի և միայն Ռուսաստանն ունի այդտեղ հասանելիություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ռուսաստանը ներկա է այնտեղ և Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը։ Այսինքն՝ ես համոզված եմ, որ իրականությունն այլ է․ միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի։ Մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել»,- Արմեն Գրիգորյանը։