Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Փետրվարի 21-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է. հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Ավելի վաղ, դեպարտամենտից հայտնել էին, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։