Ռուսաստանը և Վրաստանը Թբիլիսիի ցանկության դեպքում կվերականգնեն դիվանագիտական ​​հարաբերությունները. ՄեդվեդևՁորաղբյուրում մեքենաներ են բախվել, հրդեհ է բռնկվել, կա զnհ և տուժած22 միլիոն են տվել անհայտ ՍՊԸ-ի նորոգված սենյակը նորից նորոգելու համար․ «Հրապարակ»Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել․ «Հրապարակ»Բա որ «շեֆը» զայրանա. «Փաստ» Ինչու է Ավանեսյանը աշխատում մի կառավարությունում, որի գործելաոճը քննադատում է և ինչու են նրան հանդուրժում․ «Ժողովուրդ»Միլիոնավոր դոլարներ են վատնվել․ քրեական վարույթ է հարուցվել․ «Հրապարակ» ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել են»․ «Հրապարակ»Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել․ «Հրապարակ»«Լավ բnյ տվեցի»․ ՔՊ նիստում պատգամավորներն իրար բմբլել են․ «Հրապարակ»Նախագահականը հաղորդագրություն է տարածում ո՛չ թե օտար պաշտոնյաների, այլ ՀՀ նախարարների հետ նախագահի հեռախոսազրույցների մասին. «Ժողովուրդ»Քոչարյանը համախոհներ է փնտրում, որ չպաշտոնազրկվի. ՔՊ փակ նիստի հետքերով. «Ժողովուրդ»Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ»304 մլն դրամ` Երեւանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր. «Ժողովուրդ»Այն, ինչ թուրքի համար լավ է, հայի համար մահացու է. «Փաստ»Հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը. «Փաստ»ԱՄՆ-ը դարձել է հիմարների երկիր. ԹրամփՊենտագոնը Կիևին խոստացել է ռազմական օգնության նոր խմբաքանակԻնչո՞ւ Ադրբեջանը չի ստուգել սահմանազատման կանոնակարգի համապատասխանությունը իր Սահմանադրությանը Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում Շիրակում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ զոհ ու վիրավորներ կան Գյումրիում հրդեհ է բռնկվել, երկու մարտական հաշվարկ է մեկնել Շաբաթական 9-10 վթար է գրանցվում Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ․ «Հետք» Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Երիտասարդի երազանք» ընթրիքից Ծանրորդ Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած Խաբված մարդիկ իրենց դառը ճակատագրով են փոխհատուցում իշխանության դավաճանությունն ու տգիտությունը. Ֆարմանյան Ձեզ բացակա չենք դնի․ Բերդում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող է կառուցվել «Արժանապատիվ աշխատանք. դեպի սոցիալական արդարություն»․ Հայաստանում միջազգային համաժողով կանցկացվի Նոյեմբերի 3-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին․ մրցույթ է հայտարարվել Արագածոտնի մարզում մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել ՄԻՊ աշխատակազմը հայտարարում է՝ ակցիայի մասնակիցներն անթույլատրելի գնահատական են տվել պաշտպանի մասին ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ-Ֆրանսիա բարեկամության սենյակի անվանակոչումը ՀՀ ինքնիշխանության խորհրդանիշ է Կենսաբազմազանության հարցերով Կողմերի համաժողովը ընդունելու պայքարում ՀՀ-ն առաջ է անցել Ադրբեջանից 4 ֆուտբոլիստ հեռացել է Ալաշկերտից Ի՞նչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց․ Առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տվել Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, Ոստիկանության բարեփոխման ծրագիրն են քննարկում Հովհաննես Ավետիսյանի ձերբակալությունը տեղի ունեցավ, երբ նա սկսեց քննադատել իշխանություններին «Հեռացի'ր, հեռացի'ր». ընդհատվել է «Նոա»-«Ուրարտու» խաղը, պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Այն, ինչ անում է Ադրբեջանը Արցախում, մշակութային զտում է․ Ստեփանակերտի քաղաքապետը ահազանգում է
«Է հա, ինչքա՞ն 100 դրամանոց կարանք տանք»․ 100 դրամանոցի ծրագիրը քաղաքացիների մոտ լարվածություն է առաջացրել
ԿԲ պատվիրակությունը Չինաստանում է, փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 1967 թ․-ի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը․ պատմական ակնարկ ԱՄՆ-ն Իրաքում ստեղծել է բոլոր պայմաններն Իրանի վրա հարձակվելու համար․ Իրանի ԱԳ նախարար Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կրկին դասային աստիճան է շնորհվել Ահազանգ չի ստացվել. ՆԳՆ-ն՝ «Երևան» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լուրի մասին Աննա Հակոբյանը 62 միլիոն դրամ է հավաքել ընթրիքի արդյունքում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր «Եվրասիա» ԻՀԿ-ն կազմակերպեց երեկո՝ նվիրված Լերմոնտովի ստեղծագործություններին

Ճանապարհը զիջելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնաս է պատճառվել 2 անձի. մեքենան բազմիցս վարել է առանց վարելու իրավունքի. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Նոր Հաճնի 25-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պարագայում բազմակի անգամ ավտոմեքենա վարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
 
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նոր Հաճնի 25-ամյա բնակիչը, տեղեկացված լինելով 2023թ․ մարտի 3-ին կայացված որոշման մասին՝ 1 տարի ժամկետով իր՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելու վերաբերյալ, 2023թ․ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքում վարելով իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, Չարենց-Թումանյան փողոցների խաչմերուկում ճանապարհը զիջելու հարցի հետ կապված հիշյալ ավտոմեքենայով ձայնային ազդանշան արձակելով, ինչպես նաև հեռահար լույսերը միացնել-անջատելով կանգնեցրել է մեկ այլ՝ «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի հետ սկսել է բարձրաձայն վիճել: Լսելով նրանց ձայները՝ կից շինությունից դուրս են եկել և նրանց են մոտեցել մի խումբ անձինք։ «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է նշված վայրից, իսկ 25-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել հիշյալ 2 տղամարդկանց՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Այնուհետև՝ որոշ ժամանակ անց, իր վարած ավտոմեքենայով դիմել է փախուստի:
 
Քննությամբ պարզվել է նաև, որ 2023թ․ մարտի 3-ի որոշմամբ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և տեղեկացված լինելով այդ մասին՝ 2023թ․ մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում 25–ամյա երիտասարդը պարբերաբար վարել է վերոնշյալ ավտոմեքենան։ Իսկ 2023թ․ մայիսի 19–ին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ավտոմեքենան վարելիս՝ կանգնեցվել է հիշյալ վայրում ծառայություն իրականացնող պարեկների կողմից, որի ժամանակ պարզվել է, որ երիտասարդը գտնվում է ոչ սթափ վիճակում։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (2 դրվագ), 344-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
 
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: