Գարիկ Գալեյանը կմնա տնային կալանքի տակ
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ։
Գալեյանի պաշտպանները խափանման միջոց տնային կալանքը վարչական հսկողությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի նա կարողանա այցելել որդու շիրմին, սակայն դատարանը մերժեց այն։
Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի նման որոշումն անսպասելի էր: