Գուրգեն Մելքոնյանը հիվանդանոց է տեղափոխվել
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հիվանդանոցում է: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Երեկ ստենտ են դրել»,- ասաց Քոչարյանը` բացատրելով Մելքոնյանի բացակայությունը նիստից: