«Խելոք խոսա». Գեղարքունիքի մարզպետը հեռացավ ակցիայի մասնակիցների սուլոցների ներքո
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եկել էր խոսելու արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների հետ, ովքեր բողոքում են արտերկրում աշխատել-Հայաստանում հարկեր վճարելուց:
Քաղաքացիներից մեկը մարզպետին ու իշխանություններին մեղադրեց «երկիրը ծախելու» մեջ, ինչը վրդովեցրեց Արցախն ու Հայաստանից տարածքներ հանձնած իշխանության ներկայացուցչին:
«Խելոք խոսա, խելոք խոսա»,- մի քանի անգամ կրկնեց Սարգսյանը:
«Ճիշտ ա խոսում»,- ցուցարարին աջակցեցին մի քանիսը:
Քաղաքացիների հետ զրույցն այդպիսով չստացվեց, և մարզպետը հեռացավ` հորդորելով «բարձրանալ, խոսել»:
Նա հեռացավ սուլոցների ներքո: