Կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերակառուցման համար
Այսօր առավոտյան երկար սպասված մեծ լուրը՝ Հայաստանի կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլաս Հրաշագործ Ուղղափառ եկեղեցու վերակառուցման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
«Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան շինարարական ընկերությունները։
Ծրագրի արժեքը կազմում է 175 000 000 դրամ (մոտ կես միլիոն դոլար)։
Դիմելու վերջնաժամկետն է մարտի 21-ը»,- գրել է պատգամավորը: