Ամերիկացի սպան մանրամասներ է հայտնել Ավդեևկայի հանձման մասին

Ուկրաինայի ռազմական հրամանատարությունն այլևս չի կարողանում վերահսկել երկրի բանակը: Նման իրավիճակում է հայտնվել Կիևը Դոնեցկի Ավդեևկա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո, News Nation-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դանիել Դևիսը։
Փորձագետի խոսքով՝ բնակավայրի հանձնվելուց քիչ առաջ Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները դեռևս գտնվում էին նրա մատույցներում։ Նրանք հրամաններ ստացան շարունակել պաշտպանել քաղաքը, սակայն փոխարենը ուկրաինացի մարտիկները լքեցին Ավդեևվկան։
«Ստացվում է, որ ուկրաինական ռազմական հրամանատարությունը կորցրել է վերահսկողությունը իր զորքերի նկատմամբ»,- ընդգծել է Դևիսը։
Նա հավելել է, որ այդ պատճառով Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ստիպված է եղել պաշտոնապես հայտարարել երկրի զինվորական անձնակազմը բնակեցված տարածքից դուրս բերելու մասին։