Բայդենը քննադատել է Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին քննադատել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի մասին հայտարարությունները, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ կապված մեկնաբանությունները։
Թրամփն ավելի վաղ հստակեցրել էր, որ եթե հաղթի նոյեմբերին ԱՄՆ ընտրություններում, կարող է 2025 թվականի հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողով հրավիրել՝ քննարկելու դաշինքի ապագան:
«Ամբողջ աշխարհը գիտի, որ եթե որևէ հակառակորդ հարձակվի մեզ վրա, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները կաջակցեն մեզ: Եվ նրանք գիտեն, որ մենք նույնպես կաջակցենք իրենց: Ահա թե ինչու նախկին նախագահի խոսքերն այդքան վտանգավոր են», - ասել է Բայդենը սոցիալական ցանցում տեղադրված տեսաուղերձում: