Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական կուրսը չի փոխվի

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կվստահեն ամերիկացիները, մինչդեռ ռուսական կողմը չի ակնկալում, որ Վաշինգտոնը կփոխի իր կուրսը Մոսկվայի նկատմամբ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրանքներ չունենք, չենք ակնկալում, որ տեսանելի ապագայում ԱՄՆ-ի հակառուսական կուրսը կփոխվի: Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած առաջնորդի հետ, որին վստահում է ամերիկյան ժողովուրդը»,- ասել է նախարարը բրազիլական Globo թերթին տված հարցազրույցում, երբ նրան խնդրել են պատասխանել ԱՄՆ ընտրություններում նախընտրելի թեկնածուի մասին հարցին:
Լավրովի խոսքով, Ռուսաստանը ԱՄՆ վերնախավի կողմից, անկախ կուսակցական պատկանելությունից, դիտվում է որպես հակառակորդ և սպառնալիք, և նախկին նախագահը Սպիտակ տանը իր չորս տարիների ընթացքում ոչինչ չի արել ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու համար: