Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության մեջ41-ամյա մի օտարերկրացին կալանավորվել էՄեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանի վրա իսրայելական հարձակումն Իրանում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրաՀասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետոՀայ շախմատիստները առաջատարների շարքում են Շախմատի Հնդկաստանի միջազգային մրցաշարումՓաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն, հիմնավորումներ է պահանջում հոգևորականներիցԿկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը հասնել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի փոփոխությանըԳաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել ՖարմանյանԲյուրական գյուղում հրդեհ է բռնկվել«Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր»․ քաղաքագետԿարապետյանին կալանավորում են Եկեղեցուն աջակցելու և համերաշխություն հայտնելու համար․ Յակուբ ԱսաիդԿաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ ԱբրահամյանՍպերցյանի ժամանակը ՌՊԼ-ում սպառվել է. հեքիաթն է կանչումԻրանի 39 ցամաքային սահմանային կետերից Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներիցՀՀ կառավարությունը չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերըՄենք սիրում ենք մեր Հայրենիքը, իսկ նրանք դավաճաններ են և՛ Հավատքի, և՛ Հայրենիքի․ ԳաբրելյանովԹրամփն ու Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետԻսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆԲաքվից պահանջներ են հնչեցնում ՀՀ-ի նկատմամբ, այս անգամ՝ ի պաշտպանություն «Արևմտյան Ադրբեջանի»Բարձրաշեն գյուղում հրդեհ է բռնկվելՆաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել Ցրվենա Զվեզդայի հետՍամվել Շահրամանյանը չի կալանավորվելՄանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհի խոշոր ավտովթարից․ զոհ ու տուժածներ կանՀայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձըԲաքվից կրկին պահանջներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբԵրևանում երեք անչափահաս երեխաներ վթարի են ենթարկվելԹեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին. Աբբաս ԱրաղչիՓաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել էԵրևանից հարյուրավոր բուժաշխատողներ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են ԳյումրիԻրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքըՀարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ. Գյումրիի «Շիրակ»Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները և կանգնել Եկեղեցու կողքին․ քաղաքագետԿլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում ՀայաստանումՀուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանը պետք է ազատ արձակվի․ Արա ԱբրահամյանԵթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատունԻրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետՅոթ Սրբություններ են դուրս բերվելու` ժողովրդի խոնարհման և երկրպագության համար. Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անվան երկրորդ ամառային դպրոցը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիում՝ հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ինՀայրենիքի հետ կապը սկսվում է ընտանիքից. Սամվել Կարապետյանի դստեր հուզիչ գրառումըՍամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ ԱբրահամյանԵրևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին. ահազանգ
Պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՄենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում.ՓաշինյանՆախարարի հրամանով ՆԳՆ-ում վարչության պետեր են նշանակվելՀրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելՄարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան«Առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները». Վարուժան Գեղամյան
Տնտեսություն

Երևանում շենք սարքելու համար ջուրը բերում են Հրազդանից, գազը՝ Աբովյանից․ Տիգրան Հարությունյան

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանի գնահատմամբ, կառուցապատման ոլորտում իրավիճակն ահագնացող է։ Նա այս մասին հայտարարեց համապատասխան թեմայի շուրջ ԱԺ-ում կազմակերպված Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ։

Նա նշեց, որ իրենց ձեռքի տակ ունեն Կադաստրի տվյալներ, որոնց համաձայն նախորդ եռամսյակում ոչ միայն բնակարանների վաճառքների ավելի քան 20 տոկոսով անկում է նկատվում, այլև այն ավելանալու միտում կա։

Տիգրան Հարությունյանն ուշադրություն հրավիրեց նաև հանրային ծառայություն մատուցող ընկերությունների առաջարկած պայմաններին։

Պարզվում է՝ Երևանում կառուցապատում իրականացնելու համար առաջարկում են ջրագիծ բերել Հրազդան քաղաքից։

«Որպեսզի դուք լավ պատկերացնեք՝ ասեմ, որ խոսքը 60-70 կմ հանրապետական նշանակության ճանապարհի երկայնքով, հազարավոր հողերի միջով, բազմաթիվ խնդիրներով Հրազդանից Երևան ջուր բերելու մասին է։ Սա իրականում ոչ մի կառուցապատողի համար հաղթահարելի խնդիր չի»,- ասաց Հարությունյանը։

Մյուս կարևոր էլեմենտը, որի մասին խոսեց Տիգրան Հարությունյանը, ՀԷՑ-ի կողմից բաժանորդ դառնալու գումարը հնգապատիկ ավելացումն է։

Երրորդ կարևոր խնդիրը, ըստ նրա, գազի միացման խնդիրն է՝ բաժանորդ դառնալը։

«Առկա գազատարների հզորությունները, «Գազպրոմ»-ի խոսքով, չեն բավականացնում, և պետք է նոր գազատարներ կառուցվեն, որոնք կառուցվում են Երևանի ծայրամասերում։ Եթե Կենտրոնում շենք ես կառուցում, գազը պետք է բերես մոտավորապես Աբովյանից, Ջրվեժին հարող տարածքից»,- ասաց նա։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում թանկացել են բնակարանները։ Վիճակը պատկերացնելու համար, նա համեմատություն արեց հարևան Վրաստանի հետ, որի մայրաքաղաքում բնակարանը մոտավորապես 60 տոկոսով ավելի էժան է, քան Երևանում։

«Երևանի համեմատ մոտ կես գին արժե Թբիլիսիում։ Սա որպեսզի պատկերացնեք, թե ինչ գնային տարբերություն կա Հայաստանում ու Վրաստանում։ Այս իրավիճակում մենք հստակ տենդենց ենք տեսնում վաճառքների նվազման»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այս ոլորտում առաջացած որևէ խնդիր դոմինոյի էֆեկտով ազդելու է մյուս հարցերի վրա։