Հոգեբանական առումով ծանր էին թուրք և ադրբեջանցի մրցակիցներիս հետ գոտեմարտերը․ չեմպիոնները վերադարձան Հայաստան (տեսանյութ)
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին, բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանին և Հայաստանի հավաքականին։
«Ամեն ոսկե մեդալ մեծ դժվարությամբ է տրվում։ Կարող է գորգի մեջ ես հեշտ հաղթեցի մրցակիցներիս, բայց այնպիսի դժվար ճանապարհ եմ անցել ու պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավելի անցնել, միայն թե կարողանամ օլիմպիական ոսկե մեդալն ունենալ»,- «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը:
Նա նշեց, որ հավատը շատ մեծ էր, այդ պատճառով էլ կարողացել է մեծ հաղթանակներ տոնել:
«Հոգեբանականորեն ծանր էին թուրք և ադրբեջանցի մրցակիցներիս հետ գոտեմարտերը: Բայց, ասեմ բարդ է տրվել հաղթանակը, ոչ»,- նշեց Եվրոպայի քառակի չեմպիոնը։