Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, պարզապես ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ ՍրբազանԻնչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018թ․-ին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ․ ԱբրահամյանԱրարատի մարզում հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանըՍա ժողովրդի, ժողվրդային, պարզ, ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ո՞ւր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. մի՞թե, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. ԻշխանյանԹերթում եմ ադրբեջանական և դե-ֆակտո իշխանություններին ծառայող հայկական մամուլը, մեկից մեկ նույն ատելությունն ու քարոզ է հայերի նկատմամբ. թյուրքագետՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (տեսանյութ) Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվիՓաշինյանն ասում է՝ պիտի առանց 3-րդ կողմի ապրենք տարածաշրջանում․ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ՝ չապրել․ Արմեն Աշոտյան Իշխանական կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Պատկերացրեք՝ ինչքան զոհերից և կորուստներից կկարողանայինք խուսափել, եթե Նիկոլն իշխանազրկվեր 2020-ին Մեքենաների հոսքը չի դադարում դեպի Հաղարծնի վանք. քաղաքացիները միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մենք մի ազգի զավակ ենք, որն իրավունք չունի խեղճանալու․ Սրբազանի խոսքը՝ Հաղարծինի վանքից 2018 թ.-ից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մղվող պայքարը փաստացի ձախողվեց Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Հայության մի մեծ հատված իր վիրավոր ոգու պահանջը լրացնելու կարիք ունի․ Աստված օգնական մեր ժողովրդին․ Զաքարյան Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը օկուպացված Ակնայում հետևել է ականազերծման գործընթացին Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Հիշեցրե'ք, որ հային բնորոշ է արժանապատիվ մեռնելը, քան խայտառակված ապրելը. նամակ` Սրբազանին (տեսանյութ) Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից, ազգային նվաստացման ամենօրյա չափաբաժնից․ Ռուբեն Մելիքյան Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե'ք, միացե'ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. մեքենան մի քանի պտույտ շրջվել է. կան վիրավորներ Այլընտրանքային նախագծեր խումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Վահե ՀովհաննիսյանԲագրատ Սրբազանի շարժումը երթով գալիս է Երևան (օր 1)․ ՈՒՂԻՂ
Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան
Շարժումը պետք է հաշտեցնի հասարակությանը, ականջալո՛ւր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր (տեսանյութ) Սրբազանը՝ գառնուկներով, շարժվում է Երևան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում․ Աշոտյան Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Աբրահամյան Բագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչը (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՀետևյալ հասցեներում լույս չի լինիԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանըՀանրապետությունում տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպԵրևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար էՌուսաստանը կարող է մասնակցել հերթական ռազմական հակամարտությանը. Bloomberg4 տարի սպասել ենք այս օրվան. մենք այս շարժման զինվորն ենք. Զոհված զինծառայողների ծնողներն օրհնեցին դեպի Երևան ուղևորվող շարժումը (տեսանյութ)Մինչև մայիսի 9 ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ու միասնական պայքարը տանելու համար. Անժելա Էլիբեգովա «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԻսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ ՓաշինյանՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով շարժվեց Երևան (տեսանյութ)
Մամուլ

Համաշխարհային տնտեսության փոփոխությունները և Հայաստանի հեռանկարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գլոբալ մակարդակում աշխարհաքաղաքական տեղաշարժերը համաշխարհային տնտեսության մեջ մեծ փոփոխությունների պատճառ են դառնում։ Ըստ այդմ, տեղի են ունենում մատակարարման շղթաների փոփոխություններ, որոնք ընթանում են տնտեսական հարաբերությունների վերանայման պայմաններում։ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներն, ընդհանուր առմամբ, ցույց տվեցին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։ Օրինակ՝ էներգետիկ մատակարարումների առումով Եվրոպայի չափից ավելի կախվածությունը Ռուսաստանից այդ երկրի հետ հակասությունների սրման պարագայում վեր հանեց եվրոպական երկրների տնտեսական խոցելիությունը։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ եվրոպական երկրները սկսել են ավելացնել էներգետիկ մատակարարումները միաժամանակ տարբեր ուղղություններով, ինչն իրենց համար որոշակիորեն դիվերսիֆիկացման հնարավորություններ է ապահովում։

Ռուսական տնտեսությունն էլ, որը չափից շատ էր կախված դեպի Եվրոպա էներգետիկ մատակարարումներից, սկսեց մեծ վնասներ կրել, ինչից հետո էներգակիրների արտահանումը վերաուղղվեց հիմնականում դեպի Հնդկաստան ու Չինաստան։ Բայց ինչպես դեպի Եվրոպա մատակարարումների դեպքում, այնպես էլ դեպի Չինաստան ու Հնդկաստան էներգակիրների արտահանումից մեծ կախվածությունը խոցելիություն է ստեղծում ռուսական տնտեսության համար։ Այսինքն, երբ հնդկական կամ չինական ուղղություններով ռուսական էներգակիրների պահանջարկը նվազի, ապա այն էական բացասական ազդեցություն կունենա ռուսական տնտեսության վրա։ Այս հարցում նաև հումքի, արտադրանքի կամ ծառայությունների արտահանման բազմազանեցման խնդիրն է առաջ գալիս։ Եվ բազմաթիվ պետություններ փորձում են քայլեր ձեռնարկել այն ուղղությամբ, որ իրենց տնտեսությունն էական կախվածության մեջ չհայտնվի միայն մեկ ոլորտից։ Դրանով է պայմանավորված, որ Պարսից ծոցի երկրները, որոնց տնտեսությունները մեծապես կախված են նավթի ու գազի արտահանումից, ահռելի ներդրումներ են կատարում նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր տնտեսությունը ևս շատ բևեռացված է։ Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները մեծապես ազդում են ՀՀ տնտեսության վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսանկյունից։ Օրինակ՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ՀՀ տնտեսությունը սկսեց աշխուժանալ, քանի որ Հայաստան տեղափոխված ռուսաստանցի ռելոկանտների միջոցով ռուսական կապիտալը հոսեց մեր երկիր, իսկ հիմա, երբ այդ կապիտալը սկսել է դուրս գալ, տնտեսական ակտիվության նվազում է նկատվում։ Մյուս կողմից էլ՝ տեսանելի է, որ հայկական տնտեսության արտահանման հիմնական ուղղությունը մնում է Ռուսաստանը։ Ու երբ ժամանակ առ ժամանակ ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրներ են ծագում, դրա արդյունքում մեր արտահանողները գգալի վնասներ են կրում։ Մի կողմից՝ Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցը մնում է ակտուալ, քանի որ ՀՀ կառավարությունն այդպես էլ չի կարողանում լուծել այս խնդիրը՝ չնայած ամենատարբեր խոստումներին, իսկ մյուս կողմից էլ՝ հրատապ է նաև արտահանման այլ ուղղություններ գտնելու թեման։

ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե առաջ են շարժվում Հայաստանի անվտանգությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ ու փորձեր են կատարում Արևմուտքի հետ ռազմական փոխգործակցության հիմքեր ստեղծել, բայց ոչինչ չի ձեռնարկվում Հայաստանից արտահանումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Նույն Արևմուտքում ցանկություն չկա ընդունել հայկական արտադրության գյուղմթերքը և այլ արտադրանքը։ Փոխարենն արևմտյան սարքավորումները և այլ ապրանքները Հայաստանի միջոցով վերաարտահանվում են դեպի Ռուսաստան։ Իսկ դրա արդյունքում ՀՀ տնտեսությունը որևէ հավել յալ արժեք չի ստեղծում՝ չհաշված, որ վերաարտահանման ճանապարհը ցանկացած պահի կարող է փակվել։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը տարբեր ուղղություններով արտադրությունը և ծառայությունների ստեղծումը խթանելու խնդիր ունի, որպեսզի փոքրացնի իր կախվածությունը ներկրումից, քանի որ մեր տնտեսության մեջ համամասնությունը խախտված է հօգուտ ներկրման։

Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ տնտեսական առումով հատուկ կարևորություն են ստանում տարբեր տարածաշրջանային տրանսպորտային միջանցքները։ Անընդհատ խոսվում է Հայաստանի տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքի կամ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի իրականացման մասին, բայց այդ խոսակցություններն այդպես էլ գործնական տեսք չեն ստանում։ Որպեսզի տարածաշրջանային տրանսպորտային միջանցքները Հայաստանով անցնեն, հայկական կողմը նախ պետք է առաջին հերթին զարգացնի իր սեփական տրանսպորտային ենթակառուցվածքները։ Բայց խոշոր ենթակառուցվածքների մասին ուղղակի խոսք լինել չի կարող, քանի որ ամենախոշոր աշխատանքը, որ իրականացվում է, ճանապարհների ասֆալտապատումն է, որն էլ կատարվում է ոչ բարձր չափանիշներին համապատասխան։ Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները ցույց են տալիս, որ բարձր աճին միտված տնտեսություն ունենալու համար առանցքային է դեմոգրաֆիկ գործոնը։ Բնակչությունը նաև տնտեսական հզորության չափանիշներից մեկն է։ Եվ այն երկրները, որոնց ժողովրդագրական աճի ցուցանիշները շատ ցածր են կամ բացասական են, տնտեսական խնդիրների առաջ են կանգնում։

Օրինակ՝ Ճապոնիայի տնտեսության աճի համար լուրջ խոչընդոտ է դարձել այն, որ տարեցտարի ավելանում է տարեցների քանակը, մյուս կողմից էլ՝ երիտասարդ ու աշխատող մարդկանց սղություն է նկատվում, իսկ ճապոնական հասարակությունն էլ դեմ է դրսից միգրանտներ ընդունելուն։ Եվ ահա, տնտեսության ծավալի փոքրացման ու ճապոնական իենի արժեզրկման արդյունքում Ճապոնիան անցյալ տարի աշխարհի երրորդ տնտեսության իր տեղը զիջել է Գերմանիային։ Չինաստանում տնտեսական աճի միտումների նվազման հարցում ժողովրդագրական թեման ևս ազդեցություն ունի։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Չինաստանի բնակչության թվաքանակը նվազում է, ինչն էլ իր հերթին ընտանիքում մեկ երեխա ունենալու քաղաքականության արդյունքն է։ Եվ չինական կառավարությունը փորձում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնական աճը խթանելու ուղղությամբ։

Հայաստանը նույնպես ժողովրդագրական խնդիրներ ունի, որոնք հրատապ չլուծելու դեպքում մեր երկիրը ոչ միայն կհամալրի ծերացող երկրների շարքը, այլև տնտեսական լուրջ կորուստներ կունենա։ Բայց բնակչության աճի խթանման հետ մեկտեղ առանցքային կարևորություն ունի նաև քաղաքացիների բարձր կրթական մակարդակը և մասնագիտացումը, որը շարժիչ ուժ կապահովի տնտեսության համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: