ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջԻնչ են խոսել վրանում. «Հրապարակ» Երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ«Հայոց ցեղասպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին եւ Էրդողանին«ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ ՆալբանդյանինՄեֆեդրոնը գնել էր Տելեգրամի միջոցովԵրևան է ժամանել Հայաստանում Չինաստանի նոր դեսպանըՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»Արդեն 7 տարի իշխանության տերը ժողովուրդն է, սա անառարկելի փաստ է. Փաշինյանը շնորհավորել է քաղաքացու օրըԻնչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել. «Հրապարակ»ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. «Ժողովուրդ»Սյունիքում երեկ մահացած զինվորը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակԱնդրանիկ Քոչարյանը վախվորած է և անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է. «Ժողովուրդ»Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են. «Հրապարակ» Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ. Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ ՑեղասպանությունըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին Արսենյանը և արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրում Հայաստանում արդյունաբերությունը նվազել է 18,5, արտահանումը՝ 61,8%-ով Շղթայական ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան Սպերցյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Կրասնոդարին Պարեկային ծառայության վաշտի հրամանատարը կամրջի վրա փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Արտակ Բեգլարյանը Կոլումբիա համալսարանում ներկայացրել է ԼՂ հակամարտության պատմությունն ու համատեքստը ԵԱՏՄ-Իրան. համագործակցություն ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Հայաստանը ներկայացնող երեք մարմնամարզիկ Աշխարհի գավաթի եզրափակչում են Որքանով կտուգանվեն տրանսպորտը բոյկոտողներն ու այլ անձի փաթեթից օգտվողները․ նախագիծ Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ քարտուղար ՔԿ-ն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող փաստով քրվարույթ հարուցել Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին․ Թրամփ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին ԱՄՆ-ն մեկ շաբաթում 260 հարված է հասցրել Եմենի տարածքումԲաքվից հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ ոչ մի տրամաբանություն չկա Ստամբուլը կրկին ցնցվում է Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համարԿարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ ԱվդալյանինՀՀ-ում 2025թ. առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում. պաշտոնական Ապրիլի 25֊ը Րաֆֆու հիշատակի օրն է. Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հարգել են մեծ վիպասանին Արմավիրցի տղամարդու նկուղում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է Իսրայելը կսրացնի մարտերը Գազայում, եթե պատանդների հետ բանակցությունները ձախողվենՍտամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքում
ԱԱԾ-ից հաստատել են սահմանապահ զորքերում զինծառայողի մահվան փաստը
Փաշինյանը ՊԵԿ նախագահին Իրան է գործուղում Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ
Տնտեսություն

Ըստ Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023-ի դեկտեմբերին չափավորվել է

Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի տնտեսության նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշները։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ Համաշխարհային բանկն իր զեկույցում նշել է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023 թվականի դեկտեմբերին չափավորվել է` հասնելով 9.5 տոկոսի։ Թանկարժեք զարդերի արտադրության ու արտահանման ծավալները շարունակել են ռեկորդային աճի տեմպ գրանցել 2023 թվականի դեկտեմբերին։ Հունվարին գները նվազել են 0.9 տոկոսով: ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը 2024 թվականի սկզբից համեմատաբար կայուն է եղել: Դեկտեմբերին պակասուրդը կազմել է 2023 թվականի ընդհանուր պակասուրդի երկու երրորդը, իսկ ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն։  

«Դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների աճը նոյեմբերի 23.8 տոկոսից նվազեց մինչև 20 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված էր մշակող արդյունաբերության, ինչպես նաև էլեկտրականության ու էներգիայի արտադրության աճի դանդաղմամբ: Այդուամենայնիվ, մշակող արդյունաբերությունն աճել է 28 տոկոսվ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու և թանկարժեք զարդերի արտադրության ծավալների 9.4 անգամ ավելացմամբ, որը շարունակել է աճել, և դրան նպաստել են ոլորտում կատարվող ներդրումներն ու հումքի ներմուծման շուկաների դիվերսիֆիկացումը: Շինարարության ոլորտի աճը դեկտեմբերին մնացել է կայուն` 11.5 տոկոս: Առևտուրը շարունակել է աճել արագ տեմպով` 36 տոկոս դեկտեմբերին, ինչը բարձր է նոյեմբերի 32 տոկոսից: Ծառայությունների ոլորտի աճը (չհաշված առևտուրը) բարձրացել է` նախորդ ամսվա 2.4 տոկոսից հասնելով 3.4 տոկոսի»,- նշված է Համաշխարհային բանկի զեկույցում։

Պահանջարկի առումով` մասնավոր սպառման աճին նպաստել է միջին աշխատավարձերի 12 տոկոսով իրական աճը, զբաղվածության բարելավումը և տարվա վերջին եռամսյակում տեղահանված բնակչությանը կառավարության կողմից տրամադրվող կանխիկ փոխանցումները: Զուտ դրամական փոխանցումները (ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային) 2023 թվականի դեկտեմբերին նվազել են 47.2 տոկոսով, սակայն 4 անգամ գերազանցել են 2024 թվականի հունվար ամսվա ցուցանիշը: Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 19.4 տոկոսով, ինչը պայմանավորված է Ռուսաստանից ներհոսքերի 30 տոկոս կրճատմամբ: Մյուս կողմից, արտահոսքերն ավելացել են 9.6 տոկոսով, հիմնական ուղղություններն են Մոնակոն, Ռուսաստանը, ԱՄէ-ն ու ԱՄՆ-ն: