«Վոթսափում» տարբեր ընկերությունների անունից կեղծ աշխատանքի առաջարկներ են գալիս․ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է արգելափակել (տեսանյութ)

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս անտեսել վոթզափում տարբեր ընկերությունների անունից եկող կեղծ աշխատանքի առաջարկները։ Նրա խոսքով, դրանք կեղծ են։
«Հրավերները գալիս են հայտնի ֆիրմաներից, հայկական մարկետինգային ընկերություններից։ Պարզ է, պետք է բլոկել, ռեփորթ անել»,-ասում է Մարտիրոսյանը։