Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն դիմումները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ
Փետրվարի 19-ից Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։
ՊԵԿ-ից հայտնում են, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին:
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները կիրազեկվեն հետադարձ ծանուցմամբ՝ նշված էլեկտրոնային հասցեով: