Մեծ Բրիտանիան խնդրել է Չինաստանին ազդել Իրանի վրա՝ հութիների վրա ճնշում գործադրելու համար
Չինաստանը պետք է ազդեցություն գործադրի Թեհրանի վրա, որպեսզի հութիները, որոնց Լոնդոնը իրանական վստահված անձինք է անվանում, դադարեցնեն Կարմիր ծովով բեռնափոխադրումների սահմանափակումները։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո։
«Արտաքին գործերի նախարարը կոչ է արել Չինաստանին օգտագործել իր ազդեցությունն Իրանի վրա՝ ճնշում գործադրելու հութիների վրա», - ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Մինչ այս ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառել Եմենի հութի ապստամբների Անսար Ալլահ շարժման դեմ։