Ռուսական բանակը գրավել է Ավդեևկա քաղաքը․ Ուկրաինայի ԶՈւ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է Դոնեցկի շրջանի Ավդեևկայից ուկրաինական ուժերի դուրսբերման մասին։
«Ելնելով Ավդեևկայի շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակից՝ շրջափակումից խուսափելու և զինվորականների կյանքն ու առողջությունը պահպանելու համար ես որոշեցի դուրս բերել մեր ստորաբաժանումները քաղաքից և անցնել պաշտպանության ավելի շահավետ գծերով», - ասել է Սիրսկին:
Սիրսկին հայտարարել է, որ զինվորական անձնակազմի կյանքը ամենաբարձր արժեքն է։ Ավդեևկան, այնուամենայնիվ, կվերադարձնենք,-նշել է նա։