Ուկրաինացիները խոստովանել են, որ Ուկրաինայի ԶՈւ-ն նահանջել է Ավդեևկայի հարավ-արևելյան շրջակայքից (տեսանյութ)
Ուկրաինական զորքերի «Տավրիա» օպերատիվ-ռազմավարական խումբը, որի պատասխանատվության տարածքը ներառում է Ավդեևկայի ուղղությունը, դիրքեր է թողել Ավդեևկայի հարավ-արևելյան շրջակայքում՝ Դոնեցկի ժողովրդական հանրապետության՝ Կիևի կողմից վերահսկվող մասում, խոստովանել է խմբի հրամանատարը՝ Ալեքսանդր Տարնավսկին։
«Զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի հրամանատարությունը որոշել է հետ քաշվել Ավդեևկայի հարավ-արևելյան մատույցներում գտնվող դիրքերից: Որոշումն ընդունվել է՝ անձնակազմը պահպանելու նպատակով»,- գրել է Տարնավսկին Telegram-ի իր ալիքում՝ նշելով, որ Ուկրաինայի զինված ուժերն այնքան երկար են պահել իրենց դիրքերը, որքան դա հնարավոր է եղել։
Տեսանյութը՝ այստեղ