Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Կիրանցում տեղի ունեցողը սահմանազատում չէ, այլ մանր ջեբկիրություն․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները ադրբեջանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջԱյսօր տեղի կունենա փաստաբանների գործադուլԷրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխություններըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իրանի իշխանությունն է մեղավոր, նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել Մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ավերելու հաշվին սահմանազատումը անօրինական է․ Թաթոյան Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից․ կան ձերբակալվածներ Հայտարարություն՝ Տավուշում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների դեպքով Քննարկվել է կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ուղղությունները Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, տնկած ծառերը չէին պաշտպանում «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում կին է ինքնասպան եղել Ոստիկանները խփեցին՝ ընկա, ուշաթափված վիճակում տեղափոխեցին մեքենա, էնտեղ եմ ուշքի եկել (տեսանյութ) Գրիգորյանն ու Շիրոկովը քննարկել են ՀՀ մասնակցությունը՝ տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերին Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին․ Հայկ ՄամիջանյանԻրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ իր հայրենի քաղաքում Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի տեղակայման վայրի պայմաններին Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել, կապի դուրս եկել Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում է «ՔՊ»-ն ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է քննարկել Միրզոյանը ԱԷՄԳ-ի տնօրենի հետ քննարկել է ՀՀ ԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործման հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը ՀՀ-ում ԿԽՄԿ-ն քննարկել է պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին Այսօր Կիրանցում Հ1-ի լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ պարզաբանում եմ պահանջել ՆԳՆ-ից․ ՄԻՊ Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. Ալիև
Տեսանյութ

62-ամյա սկեսրոջ տան գողության կազմակերպիչը 28-ամյա հարսն էր (տեսանյութ)

Հունվարի 22-ին մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի 62-ամյա մի բնակչուհի ահազանգեց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հայտնում էր, որ երեկոյան ժամը 6-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են փող ու ոսկեղեն:

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ: Բնակարանում և մուտքուելքի հնարավոր հատվածներում իրականացվեց զննություն: Դուռը բացել էին հարմարեցված բանալիով, կողպեքը վնասված չէր, տան իրերն էլ առանձնապես խառնշտորած չէին: Իսկ գողոնի չափը բավական մեծ էր` 310 հազար դրամ, ութ հազար դոլար և մոտ 10 հազար դոլարի ոսկեղեն:

Համադրելով զննությամբ ձեռք բերված տվյալները և ստանալով օպերատիվ հավաստի տեղեկություն` Նոր Նորքի քրեական հետախույզները մի քանի օրվա ծավալուն աշխատանքից հետո պարզեցին հանցագործության մեխանիզմը:

Ըստ նախնական տվյալների` 62-ամյա տանտիրուհու որդու 28-ամյա կինը հանցավոր համաձայնության էր եկել նույն փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդի հետ և նրան փոխանցել տան բանալին: Վերջինս էլ իր հերթին բանալին տվել էր նույն փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որն էլ Սարի թաղի բնակիչ իր հասակակից ընկերոջ հետ ապօրինի մուտք էր գործել բնակարան և կատարել գողություն: Նույն օրը 45-ամյա տղամարդիկ հանդիպել էին բանալին իրենց տված 25-ամյա երիտասարդին և, որպես գողության մասնաբաժին, տվել հազար դոլար:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 25-ի կեսօրին մոտ 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության բաժին: Հաջորդ օրը ձերբակալվեցին նաև Վիլնյուսի փողոցի և Սարի թաղի բնակիչ 45-ամյա տղամարդիկ: Երեքն էլ ներկայացվել են նախաքննական մարմին:

Հարսին առաջադրվել է մեղադրանք հանցագործությունը կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մնացածը հայտնաբերելու և դեպքի այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: