Պատերազմից հետո Գազայի վարչակազմը կորոշի ​​ՀԱՄԱՍ-ի ապագանՔաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ ադրբեջանցի վանդլաների թիրախում, ոչնչացման վտանգի տակ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Ինչ է մնացել Ադրբեջանին «սահմանազատման» գործընթացի արդյունքում՝ ըստ ԱԽ քարտուղարի Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք ունեն Կիրանցի գրանցում Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել է նվիրական արժեք Փաշինյանը թիմի հետ «սահմանազատման և սահմանագծման գործընթացն» է քննարկել Սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել․ ԱԽ քարտուղար Նեթանյահուն խոստովանել է, որ Իսրայելը կարող է հաղթել պատերազմը Գազայում առանց ԱՄՆ-ի օգնությանՀայաստանի և Նիդերլանդների Ֆինանսների նախարարությունները համագործակցության հարցեր են քննարկել Նիկոլի հանձնողական քաղաքականությունը խրախուսում է Ադրբեջանի նոր ագրեսիան․ Արտակ Զաքարյան Արցախից բռնահանված 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակն է գնահատվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ ավտոմեքենաները հայտնվել են ձորակում․ կա վիրավոր Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ) Այս ապօրինի գործընթացի պատճառով ՀՀ-ն ունենում է շուրջ 1100 հեկտարի չափով տարածքային կորուստ (տեսանյութ) ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ) Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին «Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ Էրդողան Մենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ) Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ «Շատ մեծ կոնսոլիդացիա կա, վաղը, մյուս օրը կտեսնեք». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վահագն Չախալյանը ձերբակալվեց 72 ժամով Սրբազանն ու շարժման անդամներն ամփոփում են օրը Սուրբ Աննա եկեղեցիում․ ՈՒՂԻՂ
Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն
Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Թաթոյան Այս տարի սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ. ԱՆ Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծՄենք շփվում ենք եղբայրների պես. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասինԿստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն2024թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 433 անձնագիրՀաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2024-2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերըԳնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել Սանոսյանը․ «Հետք»
Կարո՞ղ ա, որ Նիկոլ Փաշինյանի տուն եք մտել-դուրս եկել, էդ կապերն են էստեղ գործում. Անի Գևորգյանը լռեցրեց կիրանցեցիների դեմ դուրս եկած Գեղամ Նազարյանին (տեսանյութ)
24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների կառավարությունը աջակցություն կտրամադրի
25 հեկտար հող չեն վերադարձրել Կիրանցին, դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
ԵՄ-ն գովաբանել է Վրաստանի նախագահին «Տելեգրամ»- միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան«Դու ստախոս ես, Աստծո պատժին արժանանաս». ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ լրագրող Անի ԳևորգյանինՀայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշոտյան
Կա´մ այսօր, կա´մ երբեք, մենք պիտի ազատագրենք մեր հայրենիքը. Բագրատ Սրբազանի ուղերձը (տեսանյութ)
Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն
Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը որևէ խտիր չի դնում միջոցների միջև, հաճախ ապերախտությամբ մոռացության տալով Եկեղեցու ավանդն իր կյանքում. Եսայի քահանա Արթենյան
Մամուլ

Առաջարկում են ավելացնել քրեական մասնագիտացման դատավորների և Դատական դեպարտամենտի աշխատակիցների թիվը. կա նաև հոգեբանների պակաս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդարադատության նախարարությունն առաջարկում է ավելացնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների՝ քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով և կյանքի կոչել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները: Նախագծի ընդունման արդյունքում 2024 թ.-ի տարեկան բյուջեում նախատեսվում է ավելացում: Որպես այս նախագծի տրամաբանական շարունակություն, առաջարկվում է 30 անձով ավելացնել Դատական դեպարտամենտի աշխատակիցների թիվը, ավելի կոնկրետ՝ յուրաքանչյուր դատավորի աշխատակազմում ընդգրկված 3 աշխատակցով՝ դատավորի օգնական, դատավորի գործավար և նիստերի քարտուղար:

Բնական է, որ այս նախագծի կյանքի կոչումը ևս ենթադրում է հավել յալ ֆինանսական միջոցներ, ինչպես և նախորդը: Այս օրերին Արդարադատության նախարարության հանրային քննարկման ներկայացված երրորդ նախագիծը պետբյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում։ Առաջարկվում է լրացում կատարել կառավարության 2023 թ.-ի դեկտեմբերի 21-ի N 2276-Ն որոշման մեջ: Քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է անչափահասի, անգործունակի, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը կառավարության սահմանած կարգով որակավորված հոգեբանի ներգրավման պահանջ:

Այդ համատեքստում այժմ գործում է «Կառավարության 2022 թ.-ի հունիսի 9-ի N 847-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը, որի գործնական կիրառման արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Կարգը պարունակում է հոգեբանի մասնագիտական պահանջների վերաբերյալ կարգավորումներ, որոնց կիրառումը անհրաժեշտ է հետաձգել՝ գործընթացն արդյունավետ իրականացնելու և կադրեր ներգրավելու համար:

Միևնույն ժամանակ, Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2023 թ.-ի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 1144 քրեական վարույթով որակավորված հոգեբանների մասնակցությամբ կատարվել է 1619 քննչական գործողություն, և 2024 թ.-ին մոտավոր հաշվարկով կարիք կլինի նվազագույնը 25 որակավորված հոգեբանի: Ներկայիս կարգավորման համաձայն 25 որակավորված հոգեբանների որակավորման վկայականի ժամկետը երկարաձգվել է մինչև հունիս ամիս, սակայն վերջիններիս շարքում կան անձինք, ովքեր չեն բավարարում միաժամանակյա բակալավրի և մագիստրոսի որակավորում ունենալու պահանջին, ինչպես նաև տվյալ կարգավորման պայմաններում ներկայումս բարդ կլինի ապահովել պահանջվող որակավորմամբ կադրերի ներգրավումը, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել նախագծով առաջարկվող լրացումը:

Առաջարկվում է, հաշվի առնելով ներկայիս իրավիրճակը և ակնկալելով առավել մասնագիտացված կադրերի ներգրավում, գործող որոշմամբ բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման, մասնագիտական առնվազն մեկ տարվա ստաժ ունենալու պահանջ նախատեսող դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2026 թ.-ի հունվարի 1-ը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: