Գագիկ Գինոսյանի մահը ցնցել է բոլորիս, բայց նրա աշխատանքը պետք է շարունակվի. «Կարին»-ի համերգները կկայանան
«Կարին» հայ ավանդական երգի-պարի խումբը հայտարարությամբ է հանդես եկել։
«Գագիկ Գինոսյանի մահն անժամանակ էր և ցնցել է բոլորիս։ Սակայն, մենք չպիտի մոռանանք, թե որն է նրա սահմանած առաքելությունն ու նպատակը, և հավատարիմ մնանք դրանց։
Գագիկ Գինոսյանի արված աշխատանքը պետք է շարունակվի նաև հիմա։ Վստահ ենք՝ այդպես կուզեր նա։
Իր հետ մշակած ծրագրերի ընթացքը մենք իրավունք չունենք դադարեցնելու։ Դրանք պետք է հատ-հատ դառնան իրականություն։
Ուստի, Կրասնոդարի և Սանկտ-Պետերբուրգի մեր մենահամերգները կկայանան»,- ասվում է հայտարարությունում։