ԱԺ հանձնաժողովի անդամները հարգել են առավոտյան զոհված հայ զինծառայողների հիշատակը
Փետրվարի 13-ին տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական սադրանքի հետեւանքով առավոտյան զոհված հայ զինծառայողների հիշատակը։
Փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրազենային կրակ են բացել Ներքին Հանդ գյուղում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ըստ ՊՆ հաստատած տեղեկությունների` հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: