Հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր. ՀՀ ՊՆ
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):
Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ: