Իլոն Մասկը խենթություն է անվանել Կիևին տրամադրվող օգնության երկարաձգումը
Իլոն Մասկը խենթություն է համարում ԱՄՆ հաջորդ նախագահի օրոք Ուկրաինային տրամադրվող օգնությունը երկարաձգելու գաղափարը։
«Սա խենթություն է», - գրել է Մասկը սոցցանցում:
Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատում քննարկվող Ուկրաինային և Իսրայելին օգնության փաթեթային օրինագիծը նախատեսում է Կիևին միջոցներ հատկացնել մինչև 2025 թվականի սեպտեմբերի վերջը։
Նշվում է, որ եթե Թրամփը որոշի դադարեցնել աջակցությունը Ուկրաինային՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ապա դեմոկրատները կարող են դա ներկայացնել որպես օրենքի խախտում և փորձել սկսել իմփիչմենթի գործընթաց։