Վարչապետի «sms»-ները խնդրանք են եղել, ինչն էլ բավարարվել է․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու (տեսանյութ) ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին «Պարո՛ն Իոաննիսյան, ապատեղեկատվություն չտարածե՛ք»․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու (տեսանյութ) Ով իրեն կողմ քվեարկի, կիսելու է այ էսքան հայհոյանքների պատասխանատվությունը, որ արել է ձեր թեկնածուն (տեսանյութ) «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը հայտարարություն է տարածել ՌԴ-ում գործարարի մահվան դեպքի մասին Կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից. Հակոբ ՀակոբյանՉորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել էՀունվարի 21-ին լույս չի լինիՊԵԿ-ը ներկայացրել է, թե ովքեր պետք է 2025-ին եկամուտների հայտարարագիր ներկայացնենՀայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներովՀանրային տրանսպորտի թանկացման սոցիալական հետևանքները․ Սարգիս Տեր-ԵսայանԻրանը ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի գործարքը կապիտուլյացիա է անվանելԱբսուրդ է, որ մեր հայրենակիցների շահերը ոչ մի ձև չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները. փաստաբան
Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա, կհանդիպի Լավրովի հետ
Դոնալդ Թրամփը գաղտնազերծելու և հրապարակելու է Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ փաստաթղթերըԲաց նամակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինինՁեզ կվստահե՞ն, այդքան հայհոյանք, անպատիվ խոսքեր եք ասել, հիմա էլ գովում եք ՔՊ-ին. Ավետիսյան (տեսանյութ)
Էս դու՞ք եք գրել. Խամոյանն ընթերցեց Սիրունյանի` հայհոյախառն գրառումներից (տեսանյութ)
«Էդ ի՞նչ համատեքստում եք պուտանկեքի մասին գրառում արել․ եթե չեք ուզում դատական համակարգը խայտառակվի՝ հանե’ք Ձեր թեկնածությունը». պատգամավորը՝ Սիրունյանին (տեսանյութ)Սպիտակ տան հեռացող վարչակազմը աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, ինչն անընդունելի է միջնորդ կողմի համար. ԲայրամովԴատավորը չպետք է ունենա բնակարանային և մեքենայի ապառիկ փակելու խնդիրներ. ՔՊ-ի թեկնածուՍիրսկին համեմատել է Ուկրաինայի զինված ուժերի և ռուսական բանակի կորուստներըՄհեր Սահակյանի մանդատը տրվել է Արմինե ԽերանյանինՉգիտեմ՝ դեպքերն ինչպես կզարգանան, բայց, ամենայն անկեղծությամբ, վարչապետ դառնալու հավակնություն չունեմ. Լևոն Քոչարյան37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ«Մերսեդեսը» մխրճվել է գազալցակայանի տարածք, կոտրել լիցքավորման սարքը, փլուզել պատը. հայրն և 2 որդիները հոսպիտալացվել ենԱդրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքները4-5 օր է՝ ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գույքը. Ոսկան ՍարգսյանԱպօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս. ՔԿԱրցախահայերին հայհայելու համար Ալեքսանդր Սիրունյանը մեկնաբանություն չունի (տեսանյութ)2024-ին 2023-ի համեմատ արտահանումը Հայաստանից ավելացել է ԵՄ 14 երկիր եւ նվազել՝ 13 երկիր. ՊապոյանԼՂ-ի մեր գործընկերները ժամանակին պետք է լսեին մեզ ու գնային Սոֆիա՝ բանակցելու․ Վահագն Ալեքսանյանը «ցավ է ապրում»Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՄետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան«Քանի դեռ անձը չի զբաղեցնում պաշտոն, կարող է արտահայտել մտքեր, որոնք կարող են նաև հաճելի չլինել այս կամ խմբի համար»․ Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի մասինԿիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. ՂալումյանՔաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեինԱյլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանի արտգործնախարարը խոսել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման հնարավորության մասինԱնձրևի ժամանակ «վեդրո» են դնում որոշ ԲԿ-ներում, ո՞վ է պատասխանատու դրա համար․ Բագրատյանը՝ Թորոսյանին (տեսանյութ)Թրամփը խոստացել է չեղարկել Բայդենի բոլոր «հիմար հրամանները» 24 ժամվա ընթացքումՄնացել եք հայդուկ՝ ՀՀ քարտեզի հետ կռիվ եք տալիս․ դրակուլան ձեր համեմատ շատ խարիզմատիկ կերպար էր․ Հայկ Կոնջորյանը150 հազար դրամով կտուգանվե՛ք, եթե հրաժարվեք Հայաստանի քաղաքացիությունից (տեսանյութ)Բացահայտվել են ապօրինի ձկնորսության դեպքերՈվ է այս քարտեզի պատվիրատուն.Մինասյանը' ՔՊ-ականներինՀոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում Արթուր Խաչատրյանը ՔՊ-ականների և չարքի մասին անեկդոտ պատմեց (տեսանյութ)Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. այդ մեթոդը չի աշխատելու, ուրիշ սուտ հորինեք. ՄամիջանյանԱրարատի մարզում «Mercedes»-ը բախվել է բետոնե սալիկներին. կան տուժածներԲաքվի դատերը հանկարծակիի են բերել հայ հասարակությանը․ Վահե Հովհաննիսյան
Մամուլ

Վճռաբեկ դատարանը մերժել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի բողոքը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոքը վարույթ ընդունել։ Նշենք, որ գլխավոր դատախազը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Այդ մերժումը նշանակում է, որ գեներալը կմնա ազատության մեջ։

Հիշեցնենք, որ Վարդապետյանը պահանջում էր վերացնել ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշումը եւ կալանավորել գեներալին։

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դեկտեմբերի 2-ին ազատ էր արձակվել 9-ամսյա կալանքից՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաեւ վարչական հսկողություն է նշանակել, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան զինվորականը երեկոյան 10-ից մինչեւ առավոտյան 7-ը պետք է տանը լինի։

Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանն «Ազատությանն» ասաց՝ դատավորն այս որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ «Այն, որ մարտ ամսից է կալանավորված, այն, որ 9 ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել, այն, որ մայիսին սկսած դատաքննությունը դեռ նախնական դատալսումներ են, այն, որ 90 հոգի վկա դեռ կա լսելու, այն, որ 60 հատոր գործ կա, այն, որ նիստերը 2 շաբաթը մեկ են, այն, որ վաղեմության ժամկետին մնացել է երկու ամիս», – ասել է նա:

46-ամյա Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար. այս գործով մեղադրյալի աթոռին են եւս 12 հոգի, նրանց թվում՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Խաչատուրովը երրորդ բանակային կորպուսի հրամանատարն էր։ 2020 թվականի օգոստոսին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած տավուշյան լոկալ մարտերի համար նա պարգեւատրվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով ու գեներալ-մայորի կոչում ստացավ։ Արդեն 44-օրյա պատերազմից հետո նա միացավ մոտ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներին, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Այս պահանջից ամիսներ անց նրան ազատեցին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Գործը, որով անցնում է Խաչատուրովը, առնչվում է Արարատի մարզում ժամանակին Պաշտպանության նախարարությանը պատկանած հողամասի ու շինության վաճառքին։ Պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու համար գործարքների մանրամասներն ամիսներ առաջ խորհրդարանում ներկայացրել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ այդմ՝ ռազմական գերատեսչությունն 8 տարի ղեկավարած Օհանյանը իրավունք չուներ օտարել պետության գույքը, բայց դրանք փաստացի վաճառվել են զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին 4 միլիոն դրամով, իսկ վերջինս էլ դրանք բանկում գրավադրել է 18 միլիոնով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: