Փաշինյանն ու Ավինյանը իրենց տիկնանց հետ վայելել են Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել առաջին անգամ անցկացված «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին: Հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը: