Հունվարի 27-ին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու «դատավարությանը» որոշում կկայացվի Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, թե ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է․ քաղաքագետ Շեղում են վերահաս պատերազմից, համընդհանուր հայտարարագրման համակարգը իշխանության կեղծ օրակարգն է. Մարուքյան Երևանում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց Լույս կտեսնի Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան 3 երիտասարդի Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
Բաքվում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանը խոսել է առողջության հետ կապված խնդիրները լուծելու ձևից
Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 20-ամյա տղան մահացել է Ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի սխեմային Հայտնի պատգամավորներ ունեինք, ասում էին` ես հարուստ չեմ, կինս է հարուստ, վա՞տ ա թափանցիկությունը (տեսանյութ) Լույս չի լինի Երևանում և 8 մարզումՊուտինը և Սի Ցզինպինը տեսակոնֆերանս են անցկացրելՄաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2025-ի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ. ՊԵԿԱրմավիրում բացահայտվել է փայտանյութի և փաստաթղթի տվյալի անհամապատասխանությունՓաշինյանի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի Դոլարն ու եվրոն թանկացել են. նրանց է միացել ռուբլինՀասանովը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, որին արժե ուշադրություն դարձնել՝ չմոռանալով, որ հիմա թnւրք-ադրբեջшնական համատեղ զnրավարժություններ են անցկացվում. ՀայրապետյանԻրանը պատրաստ է բանակցություններ սկսել Թրամփի հետ. Իրանի ԱԳՆՍևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2,800կգ ձուկ է առգրավվելԵրևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվելԴոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
Խառնվել են իրար. մեկը մետրո ա նստում, էն մյուսը 150 հազար դոլարանոց Lexus-ից գրառումներ ա անում, ԿԳԲ -ն ա խառնվում. Մարության (տեսանյութ)
Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան
Կայցելեմ Երևան. Լավրովն արձագանքել է Միրզոյանի հրավերին
Բանկ եմ զանգել. Փաշինյանը ճշտում է, թե ավանդից ինչքան փող է կուտակել (տեսանյութ)Նարեկ Մալյանը փաբ-ակումբ է հիմնելԷջմիածնում տղամարդը իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. նա ձերբակալվել էՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, դա ձեռնտու կառույց է. Ալեն ՍիմոնյանՕպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ, ոստիկանություն են կանչել. լրագրողն ահազանգում է (տեսանյութ)
Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
Հիմա էլ ծնողները բանակ ներքնաշոր են ուղարկում. ինչո՞ւ է այդպես. Դանիելյանը՝ Արման Սարգսյանին (տեսանյութ)Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով
Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվԽոշոր հրդեհ Թուրքիայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ, քաղաքացներին ցուցաբերվել է օգնությունՆախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով
Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, ժողովու'րդ, սա սուտ է. Մարության (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանն արժանացել է Կոմիտասի անվան ոսկե մեդալի (տեսանյութ)Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակիցՍիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներԴոնալդ Թրամփը չեղարկել է Ջո Բայդենի ստորագրած 78 որոշումՔՊ-ն ու «Հանրապետությունը» չմասնակցեցին ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեցՀրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանումԱյսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունըՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիրԻքիբիր և քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Մամուլ

Փաշինյանի նախկին «ո՛չ»-երն ու դրանց ներկա... «պոչերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային-քաղաքական գործունեության ընթացքում դրսևորվել է որպես պրոֆեսիոնալ «մերժիստ»: Հատկապես այն շրջանում, երբ նա «ընդդիմություն էր աշխատում», մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ամենատարբեր «ո՛չ»-ակիր կոչերով: Թվարկենք մի քանի օրինակ (ցանկացողները կարող են մտովի հավելել, ըստ իրենց հիշողության)՝ նշելով նաև դրանց «պոչերը», այսինքն, թե ինչ եղավ հետո, երբ Փաշինյանը սկսեց «իշխանություն աշխատել»:

Այսպես. «Ո՛չ թալանին» - Փաշինյանի կառավարությունը գործնականում օրինականացրել է պետբյուջեի միջոցները մսխելու՝ իր թիմին, յուրայիններին աստղաբաշխական աշխատավարձեր ու պարգևավճարներ դուրս գրելու ու ձեռքուոտքով բյուջեի մեջ մտնելու այլ երևույթները:

«Ո՛չ ոստիկանապետությանը» - Փաշինյանը Հայաստանը դարձրել է առավել քան ոստիկանապետություն:

«Ո՛չ բռնապետությանը» - Փաշինյանի իշխանության շրջանում Հայաստանը դարչնագույն բռնապետություն է. քաղաքական հետապնդումները, քաղաքական հալածանքները, քաղաքական կալանավորումները հաջորդում են մեկը մյուսին և իշխանության հիմնական գործելակերպն են դարձել:

«Ո՛չ ԽԾԲ-ին» – Փաշինյանի գլխավորած իշխանությունը ԽԾԲ-ի, այն է՝ խնամի-ծանոթ-բարեկամներին (մտերիմ-դասընկեր, կնոջ ազգական, «հորքուրի գանձեր») պաշտոնի, «գործի» տեղավորելու ցայտուն նմուշ է:

«Ո՛չ ԵԱՏՄ-ին» – Փաշինյանի իշխանությունը, չնայած ցուցադրական ամբողջ հակառուսականությանը, ԵԱՏՄ-ից շատ ամուր է կառչած: Չնայած այս դեպքում դա պայմանավորված է մի բանով, որն ռուսերենում բնորոշում են որպես՝«шкурный интерес», պարզ ասած՝ անձնական շահ:

«Ո՛չ կոռուպցիային» - կարելի էր անգամ չմեկնաբանել, քանզի կյանքն ու պարբերաբար աղմկոտ բացահայտումները հուշում են, որ Փաշինյանի օրոք համակարգային կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև նոր «հնչերանգներ» է ստացել:

«Ոչ պադավատապետությանը» - դե, փաշինյանականներն, ինչպես ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, նույնիսկ մեկ օր չեն կարող ապրել առանց ճոխ պադավատների, էլ չենք խոսում ավտոպարկի անընդհատ թարմացումների մասին:

Հա, մի «ո՛չ» էլ հիշեցնենք «նախկին Փաշինյանից». «Ո՛չ Հայաստանի ադրբեջանականացմանը»: Այստեղ, կարծես մեկնաբանություններն ավելորդ են:

Առհասարակ, Փաշինյանի իշխանավարման զուգահեռ մտասևեռումներից մեկը կարծես այն է, որ մենք ոչ միայն «կրկեսի վերածելու» Հայրենիք ունեինք, այլև առհասարակ, Հայրենիքը կարելի է վերածել արնակոլոլ խայտառակության կտրտված արենայի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: