Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Բուդապեշտում Արցախի Ծմակահող գյուղի երեխաները վատ հունգարերեն իմանալու պատճառով ծեծկռտուքի մեջ են ընկել. փաստաբան ԱՄՆ-ը և Հարավային Կորեան մշակել են Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի համագործակցությանը պատասխանելու ծրագիրԴանակի հարվածից վիրավորում ստացած 30-ամյա տղամարդը Արթիկի ԲԿ-ում մահացել է Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադում Հայաստանը ներկայացել է իր տաղավարով «Արարատ» ակումբը իր լիակատար աջակցությունն է հայտնել ՀՖՖ գործող ղեկավարությանը Արդյո՞ք Փաշինյանը մտածված է վնասում , թե՞ ուղղակի մտածելու ունակություններ չունի.հոգեբան Սպասում ենք մյուս ակումբներին․ FAF-ը հայտարարություն է տարածել Խոզի ու թռչնի միս, տավարի քյաբաբ և հավի բդիկներ, հաճար ու փիթի. ԶՈՒ-ում նոր ճաշարան է բացվել (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր պատգամավորները արցախցիների կենսաթոշակների հարցով ՍԴ են դիմել Լոկոմոտիվը վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակը Ռուբինից․ Հայաստանի հավաքականի 3 մասնակից կար խաղին Բռնություն է գործադրվել հղի կնոջ նկատմամբ Ջուլիետա Ավանեսյանը` ծանրամարտի Մ20 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն Հրդեհ Սյունիքի Ծավ գյուղի անտառամերձ հատվածում Վեհափառը ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավոր հայորդիներին «Փյունիկ»-ը գերազանցեց «Արարատ»-ին Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայկ Գևորգյանին շնորհվել է ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հրդեհ է բռնկվել Վիճարկվում է արցախցիների կուտակած գումարները ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը «Խաղաղության խաչմերուկ» շոուն շարունակվում է, Նիկոլը փորձում է փիար անել այդ փուչիկը․ Արմեն Աշոտյան Ի՞նչ սպասելիքներ ունեն Վիսկոնսինի հայ գործարարները ԱՄՆ ընտրություններից Պետական պարտքն ավելացավ 450 մլն դոլարով․ 168.am «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասել է ոտքը
Հայոց ցեղասպանության ուրացումը Փաշինյանի նախաձեռնությունն է. Արմեն Աշոտյան
Հայաստան կժամանի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Արտակարգ դեպք Երևանում. դպրոցում մարտական նռնակներ են վնասազերծել «Հեռացի՛ր». երկրպագուները խափանել են հերթական խաղը՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլումԶելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինային անհրաժեշտ Կուրսկում ռազմական գործողությունըՀայկական պատվիրակությունը Ժնևում ընդգծել է դատաիրավական համակարգի թվայնացման կարևորությունըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱԺ հանձնաժողովը Բուդապեշտում մասնակցեց ԵՄ հարցերով համաժողովին՝ հրավիրյալ-դիտորդ երկրի կարգավիճակովԲժշկության ոլորտում ՀՀ ձեռքբերումները պետք է արտահանվեն բժշկական զբոսաշրջության տեսքով․ Անահիտ ԱվանեսյանԿոտայքում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրաՀամախմբվե՛նք արցախահայության հարցի՝ համահայկական այս օրակարգի շուրջ․ Արամ Ա կաթողիկոսի կոչըՀանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակՈւկրաինան զորքը մարտի դաշտում կհերիքի միայն 6-ից 12 ամիս. The New York TimesՍիսիան-Աղիտու ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «MAZ» բեռնատարը. կան տուժածներՄեր պետությունն էլ այս պահին զավթված է, և օկուպացիոն վարչակարգը պետության բոլոր ռեսուրսները նույնպես հայ ազգի դեմ է օգտագործում. ՎրթանեսյանԱրցախյան հանրությունը պետք է իմանա, թե ո՞վքեր են այդ մարդիկ, որ իրավունք են վերապահում իրենց անունից խոսել. Արցախի ՄԻՊ«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. հայտարարությունԽորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ԱԳՆ Հաջորդ շաբաթ Աժ գլխադասային հանձնաժողովները նիստեր կգումարենԱմրագոտին կյանք է փրկում. ՆԳՆ հոլովակը Եվրոպացիները պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմԳագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Առաջինի հետ Քար առ քար կառուցենք ապագան․ Էկոնոմիկայի փոխնախարարը Փաշինյանին լիասիրտ շնորհակալություն է հայտնել իրեն պաշտոն տալու համարԱյս տարվա առաջին 9 ամիսներին Երևան-Կապան-Երևան չվերթից օգտվել է 899 ուղևոր․ «Հետք»
Մամուլ

Գերակշիռ մեծամասնությունը չի վստահում իշխանություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Gallup International Association»-ի՝ Հայաստանում անցկացրած հերթական հարցման արդյունքները ուշագրավ պատկեր են ձևավորել: Նախ՝ ակնհայտ է, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող քայլերին:

Ի մասնավորի, մոտ 38 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 34,2 %-ը կարծիք է հայտնել, որ առանձին դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չպետք է վերաբերեն ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Ավելին, հարցման մասնակիցների ընդամենը 13,4 %-ն է կարծում, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Հաջորդը. մեր քաղաքացիների 95,7 %-ը պատրաստակամություն է հայտնել հավանական պատերազմի դեպքում պայքարել հանուն Հայրենիքի: Այս ցուցանիշը ջարդում է Նիկոլ Փաշինյանի հեքիաթները կռվել չցանկանալու արդյունքում պարտվելու կամ «12 հազար դասալիքի» մասին: Ինչ վերաբերում է հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ապա, ինչպես և սպասվում էր, նրա վարկանիշը կտրուկ անկում է գրանցել:

Ի մասնավորի, նրան «լիովին վստահում» է 15,1 %-ը՝ 3 ամիս առաջվա 20,4 %-ի դիմաց։ Նրան չվստահողները («ավելի շուտ չեմ վստահում» և «ընդհանրապես չեմ վստահում») կազմում են հարցվածների 66,4 %-ը (3 ամիս առաջ՝ մոտ 55 %): Միևնույն ժամանակ ուշագրավ է ընդհանրապես քաղաքական դաշտին տրված գնահատականը: Ճիշտ է, վստահության առումով առաջատարը ՔՊ-ն ու խորհրդարանական ընդդիմությունն են, այդուամենայնիվ, հարցումները ցույց են տվել, որ մոտ 68 %-ը կա՛մ ամբողջովին հիասթափված է գործող հիմնական քաղաքական ուժերից, կա՛մ նոր ուժերի ու անհատների է ցանկանում տեսնել: Այս առումով բոլոր ուժերի համար կարևոր ցուցիչ է, որ «դժվարացել է պատասխանել» մոտ 23 %-ը, իսկ մոտ 26 %-ը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին: Ավելին, մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ հարցվածների կեսից ավելին կողմ է արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին (միանշանակ անհրաժեշտ՝ 29,3 %, ավելի շուտ անհրաժեշտ՝ 20,8 %):

Ի դեպ, գրեթե նույն ժամանակահատվածում հարցումներ է անցկացրել նաև «Ֆոկուս» ընկերությունը: Այստեղ էլ հարցվածների մոտ 65 տոկոսը կտրուկ դեմ է արտահայտվել Սահմանադրության այնպիսի փոփոխություններին, որ Մայր օրենքից կհեռացնի Արցախի մասին հիշատակումը: Կողմ է եղել ընդամենը 13 տոկոսը: Հավելենք, որ վերջինիս հարցման արդյունքներում ուշագրավ ցուցանիշներ կան՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հետ: Միջազգային կազմակերպություններից Հայաստանի քաղաքացիների համար առաջատարը ԵԱՏՄ-ն է՝ մոտ 38 տոկոսով, երկրորդ տեղում Եվրամիությունն է՝ 18 տոկոսով: Հետաքրքիր է, որ ՀԱՊԿ-ը «վազանցել» է ՆԱՏՕ-ին. առաջինի օգտին քվեարկել է 8,5 տոկոսը, երկրորդի օգտին՝ 7,2: ՄԱԿ-ն այս հարցման ցուցակի հետնապահն է՝ 4,4 տոկոսով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում