Կոնդի ծրագիրը ցանկացած դեպքում իրականացնելու են. ի՞նչ է սպառնացել Ավինյանը. «Փաստ»Ինչու իշխանությունն անտեսեց դիվանագետի օրը․ «Հրապարակ» Հայաստանում անանուն, առանց ակցիզի ծխախոտ է վաճառվում. «Ժողովուրդ»Քաղաքական դաշտում «ստորջրյա» պրոցեսներ են ընթանում՝ «երրորդ ուժի» ձևավորման առումով. «Փաստ»Բելգիացի պաշտոնաթող գեներալը ցնցող հայտարարություն է արել Արևմուտքի մասինԱրցախի նախագահի թիկնազորի աշխատակցի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալաշկերտի ֆուտբոլիստը հրավիրվել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական Եվրամիությունը չի ցանկանում, որ Էստոնիայի վարչապետը ղեկավարի եվրոպական դիվանագիտությունըՄակունցը Լոս Անջելեսում քննարկել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները Հնդկաստանը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան հակամարտությամբ․ համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ի հետ Գերմանիայում չորս մարդ է մահացել ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքովԹուրքիայում կրկին երկրաշարժ է Նուբարաշենի աղբավայրում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել․ շարունակվում են մարման աշխատանքները Հայ ռազմագերիները խոշտանգվում են Բաքվում, իսկ ՀՀ իշխանությունը հանձնում է ադրբեջանցի դիվերսանտին․ Վարուժան Գեղամյան Ինձ դատում են Արցախի համար պայքարելու համար, սահմանը հատած ադրբեջանցուն չեն դատում. Քոչարյան Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի հետ հանդիպումը Շոլցի խոսքերը գրոշի արժեք չունեն. Deutschland KurierԱդրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել «Շատ շուտ ուրացանք մեր հերոսներին»․ պատից հանել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը (լուսանկարներ)
Իշխանությունները գերեվարված ադրբեջանցի զինվորականին որոշել են հանձնել Բաքվին. ԱԱԾ հայտարարություն
Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են տեղեկատվական հարձակման Վլադիմիր Զելենսկու դեմ. BloombergՔեզ հետ ենք, Արտակ․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցել է Դաշյանին Խոշոր հրդեհ՝ Սարդարապատ գյուղում․ կենդանիներին փրկել են կրակի ճիրաններիցԴիվանագիտական խրամատում համառ պայքար է ընթանում ՀՀ ինքնիշխանության պաշտպանության համար․ Միրզոյան Հնարավոր չէ մնալ անտարբեր, եթե քաղաքական գիտակցությամբ հայ ես, hնարավոր չէ միայն սգալ․ Վարուժան Գեղամյան
Դադարեցվել է ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը
Ինչո՞ւ է Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով․ դատական դեպարտամենտից պարզաբանում են Ադրբեջանցի հնագետները «հետախուզական պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղում Ավարտվել է Հունաստանի ՊՆ նախարարի՝ Հայաստան այցը․ նրան ճանապարհել է փոխնախարար Արման Սարգսյանը Արցախում ադրբեջանցիները վերացնում են 2500 տարվա պատմություն ունեցող հայկական բոլոր հետքերը․ Բյուիսո Դանիայի ԱԺ Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան Դաշյանը կվիրահատվի. ապաքինման համար 8 շաբաթ կպահանջվի Որքան էլ Արևմտյան կառույցները փայփայեն Նիկոլի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը, արձանագրում են ՀՀ իրավիճակը Մենք մի երկիր ենք, որը կօգնի Հայաստանին, որքան կարող է․ Հունաստանի ՊՆ նախարարը՝ Փաշինյանին «Պատշաճ քաղաքական կամք է պետք նոր մարտահրավերները կառավարելու համար»․ Փաշինյանն ընդունել է Դենդիասին Նոր արթնացող կյանքը՝ Դիլիջանում Միրզոյանը Հունաստանի ՊՆ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանի մարտահրավերները, պարգևատրել շքանշանով Իմ այցը Հայաստան նպատակ ունի խորացնել ՀՀ և Հունաստանի ՊՆ և ԶՈՒ միջև համագործակցությունը․ Դենդիաս Ասիական զարգացման բանկը կմասնակցի ՀՀ առողջապահական հաստատությունների արդիականացմանը ԱՆ-ն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի վերաբերյալ հաճախ հնչող հարցերի ԱԺ մի խումբ պատգամավորներ մարտի 10-16-ը գործուղվելու են Ֆրանկֆուրտ և Բոնն Հովհաննիսյանը և Բազեյանը հաղթանակով են մեկնարկել բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Ձևական վաճառքով Այգեպատ համայնքին հասցվել է 4.5 մլն-ի վնաս․ գումարները ստացել է համայնքի ղեկավարը Խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը․ մայր ու դուստր տեղափոխվել են ԲԿ Գրիգոր Մինասյանը անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելության՝ ՀՀ այցի արդյունքներին Նորակոչիկները պատրաստության կուրսեր են անցնում. Աբրահամյան Գևորգ Պապոյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվել են Քաղաքացին չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը, նա դիմել է ՄԻՊ-ին Մարտի 5-ին` ժամը 10։00-17։00-ն, որոշ շրջաններ կհոսանքազրկվեն
Հասարակություն

ԲԴԽ նախագահի և այս գործընթացում ներգրավվածների գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման. Դատավորների միություն

Կարեն Անդրեասյանի և նշված գործընթացում ներգրավված անձանց գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման: Այս մասին հայտարարություն է տարածել Դատավորների միությունը:

Հայտարարությունում ասվում է. «Դեռևս 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ԲԴԽ-ին սպասարկող ու փաստացի իր ենթակայության ու ազդեցության տակ գտնվող Դատական դեպարտամենտին հանձնարարել է («Ես իմ գործընկերներին խնդրել եմ հինգ ամենահայտնի, հարցված գործերով պատրաստել տեսանյութ(…)») դատավորների վարույթում գտնվող, իր դասակարգմամբ՝ հայտնի ու իրենից «հարցված» կոնկրետ հինգ ընթացիկ  քրեական գործերով պատրաստեն տեսանյութ և դրանց հիման վրա «վեր հանեն իրավապահ մարմինների և դատավորների շրջանում մեղավորներին, ու դրանց հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծեն»:

Նույն հաղորդման ընթացքում հրապարակային հորդոր է ուղղել կարգապահական վարույթ հարուցող մարմիններին` ֆինանսական ու մտերիմ գործընկերոջ ղեկավարած նախարարությանը ու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին ստեղծվելիք տեսանյութերի հիման վրա հարուցել վարույթներ ու դիմել ԲԴԽ, իսկ չանելու դեպքում՝ հանրությանը, լրագրողներին առաջարկել է իբր հանրային հաշվետվություն պահանջել ստեղծվելիք հիմնավոր նյութի կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու պատճառների մասին:

Այնուհետև` մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը, իբր դեպարտամենտի աշխատակիցների անունից «(…) գործերի տապալման մեղավորներ. բացահայտումներ դատական իշխանությունից» վերտառմամբ տեսանյութ է պատրաստվել Կարեն Անդրեասյանի ավելի վաղ նշած հենց հինգ գործերի ցանկով ինչը հրապարակվել է պաշտոնական կայքերում:

Հանձնարարականի կատարումը` տեսանյութի պատրաստումը իրականացվել է պետական ռեսուրսների հաշվին, Կարեն Անդրեասյանից «հարցված» կոնկրետ նույն` հինգ գործերով պրակտիկայի ուսումնասիրություն ու մշտադիտարկում իրականացնելու իրենց վերագրած լիազորության վկայակոչմամբ, որի ընթացքում դեռևս վերջնական դատական ակտ չկայացրած կամ կայացրածների դեպքում ուժի մեջ չմտած գործերով հավաքագրել են որոշակի տեղեկություններ:

Ավելին` դատավորներին ու այլ անձանց և վերջիններիս գործողություններին տրվել են գնահատականներ, վիրավորական մեկնաբանություններ ու բնորոշումներ, մասնավորապես` իբր դատական վիճակագրության (դատական վիճակագրության տեսության և պրակտիկայում հայտնի որևէ մեթոդիկայի կանոններին հակասող եղանակներով) կամ մաթեմատիկական, տոկոսային հավշարկների հիման վրա տարբեր  գործերով «մեղավոր» կամ «անմեղ» են ճանաչվել առանձին դատավորներ, պաշտոնատար անձինք, ովքեր չեն կայացրել «ճիշտ» դատավարական որոշումներ, հակառակը կայացնողների աշխատանքը գնահատվել է որպես «որակյալ», կամ դատավորների ու այլ պաշտոնատար անձանց գործողությունները կամ կոնկրետ իրենց տեսակետով անհրաժեշտ գործողությունների չիրականացումը` «թերացում», դատավճիռ կայացված գործով դատախազի բողոքի առկայությունն ու դրա հետագա քննությունը փաստացի գնահատել որպես պետության դեռևս չստացված եկամուտի ձգձգում և այլն, իսկ Կարեն Անդրեասյանը հերթական անգամ ներկայացվել է որպես ԲԴԽ նախորդ նախագահներին «գերազանցող» կամ մյուսների համեմատ առավելություն ունեցող ԲԴԽ նախագահ, ում պաշտոնավարման ընթացքում գործերի քննությունն արագացել է:[2]

Տեսանյութի լայն շրջանակների հասանելիությունն ապահովվելու համար այն տեղադրվել է Բարձրագույն դատական խորհրդի` «Facebook», «Telegram», «Instagram», «Tiktok», «Youtube»  սոցիալական կայեքերում նաև վճարովի գովազդի ֆունկցիայի միացմամբ, իսկ տեսանյութում, ինչպես նաև դրա` սոցիալական կայքերի պաշտոնական էջերում տեղադրված հղումների ներքո` դեպարտամենտի աշխատակիցների մեկնաբանություններում վերահաստատվել են Կարեն Անդրեասյանի նախկինում հնչեցրած հորդորը, կոչը` իրականացնելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց իրենց ստեղծած տեսանյութի առնչությամբ, իսկ Արդարադատության նախարարն ու տեղակալները իրենց հերթին հավանության են արժանացրել նշված նյութը:

Այսինքն` դատավորների անկախությունը երաշխավորող ու նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ քննելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի ենթակայության տակ գտնվող ֆինանսական և մարդկային ռեսուրսների օգտագործմամբ նրա ցուցումով պատրաստված ու հրապարակված «(…) գործերի տապալման մեղավորներ. դատական իշխանությունից բացահայտումներ»  վերատառմամբ նյութով դատավորների` իրենց վարույթում գտնվող ընթացիկ գործերի, դատավարական գործողությունների վերաբերյալ գնահատականների զետեղմամբ, հրապարակային դիրքորոշումներով` ինչպես նաև դրանց հիման վրա վարույթներ նախաձեռնելու կոչեր հնչեցնելով, միջամտություն է իրականացվել քրեական գործերով տվյալ պահին և հետագայում այլ պաշտոնատար անձանց` դատավորների (նույն գործը տվյալ ատյանում շարունակող և/կամ վերաքննության կամ վճռաբեկության կարգով քննող) կողմից այդ գործերով արդարադատության իրականացմանը:

Ընդ որում ընթացիկ քրեական գործերի մասին պաշտոնական մարմնի հայտնած դիրքորոշումները, որոնցով դրանք բնորոշվել են կամ դասակարգվել որպես տապալված, որակյալ, ձախողված, և այլն, ցույց է տրվել հեղինակների դիրքորոշումն այդ կապակցությամբ, ինչը ոչ միայն կարող է ուղղորդող լինել դատավորների համար` հակառակ դիրքորոշում դրսևորելու դեպքում պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքի ազդեցությամբ, այլև դատավորներին մեղավոր ու անմեղ դասակարգելով կասկածի տակ է դրվել նշված դատավորների անաչառությունը ու կոմպետենտությունը դատավարության մասնակիցների` թե՛ մեղադրանքի և թե՛ պաշտպանության կողմի ու հանրության առջև:

Բացի այդ գտնում ենք, որ պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցներին և դատական իշխանությանը` արդարադատություն իրականացնող դատարաններին, հրապարակայնորեն պաշտոնապես` հեղինակազրկող, քննադատական  գործողությունների կամ անգործության կատարում վերագրելով ու մեղավոր ու անմեղ համարելով, ԲԴԽ-ին և վերջինիս աշխատակազմ դատական դեպարտամենտին, այլ պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցների, դատարանների, պետության և հասարակության օրինական շահերին պատճառվել է վնաս:

Վերոգրյալն առնվազն հաստատվում է հիշատակված նյութերով,  որը հասանելի է ԲԴԽ-ի պաշտոնական և Կարեն Անդրեասյանի անձնական Facebook սոցիալական կայքեջերում, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության «Լուրեր» -ի «Youtube»-ի կայքեջում վերջինիս հարցազրույցի բովանդակությունից («Լուրերին»  տրված հարցազրույցը՝ ի տարբերություն մյուս լրատվամիջոցներին նույն ժամանակահատվածում տված հարցազրույցների, Կարեն Անդրեասյանի անհատական էջից բացակայում է):

Գտնում ենք, որ Կարեն Անդրեասյանի և նշված գործընթացում ներգրավված անձանց  գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման, և հրավիրում ենք նաև միջազգային գործընկերների ուշադրությունը, որի կապակցությամբ սույն հայտարարությունը կուղարկվի նաև վերջիններիս:

Հ.Գ. Կարեն Անդրեասյանի գործունեության և դատական իշխանության ու պետության շահերին պատճառված վնասների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի հետագայում: