Ամերիկացիների մեծ մասը Բայդենին անվանում է չափազանց ծեր՝ մեկ ժամկետ ևս պաշտոնավարելու համար
Ամերիկացիների ավելի քան 80%-ը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չափազանց մեծ է ևս մեկ ժամկետով պաշտոնավարելու համար:
Այս մասին ասվում է ABC News-ի և Ipsos-ի կողմից անցկացված հարցման արդյունքում:
Հարցման համաձայն՝ հարցվածների 59%-ը քննադատում է ինչպես Բայդենի, այնպես էլ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տարիքը։ Իսկ հարցվածների 27%-ը կարծում է, որ միայն Բայդենն է շատ ծերացել՝ կրկին նախագահի պաշտոնը ստանձնելու համար։
Ընդ որում, Թրամփի մասին այս կարծիքին է միայն 3%-ը։