Ջոն Քիրբին կդառնա ԱՄՆ նախագահի օգնականը
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նոր պաշտոն կստանա, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով աղբյուրին։
Նրանց խոսքով՝ Քիրբին կդառնա ԱՄՆ նախագահի օգնականը։
Ինչպես պարզաբանում է գործակալությունը, Ջոն Քիրբին կնշանակվի Սպիտակ տան խորհրդական ազգային անվտանգության հարցերով։ Գործակալության անանուն աղբյուրը հայտնել է, որ Քիրբին կունենա իր ենթակաների անձնակազմը, որոնք կհամակարգեն տարբեր գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակումը։
Նրանք կաշխատեն Ազգային անվտանգության ծառայությունից առանձին, ավելացնում է AP-ն։