Օլաֆ Շոլցը պատրաստ է Պուտինի հետ երկխոսության
Էդ ընդդիմադիր կոչվածների պատճառով եմ ես այսօր փողոցում, բոլորի գնահատականը հնչելու է. Uրբազան (տեսանյութ)
Սիրիայում ամերիկյան բազան hրթիռակոծվել էՀիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը
Մաhացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը
Երթևեկության կանոնները խախտած վարորդը փորձել է 20 հազար դրամ կաշառք տալ պարեկներին. նա ձերբակալվել էԴադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Աշոտ Բաղդասարյանի որակավորումըՀունվարի 1-ից նոր կարգավորումներ կգործեն էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալՔաղաքացիները փորձեցին խրտվիլակ բերել Դատախազության շենքի առջև` ցույց տալով, թե ինչպես է Փաշինյանը հեծանիվ վարելով Արցախը հանձնում (տեսանյութ)Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն (տեսանյութ)
Երբ իշխանության գան հայրենասերները, այս բոլոր գործերը հատորներ են կազմելու, որոնց հիմա վրա երկար ժամանակ ազատազրկման վայրերում անց է կացնելու Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը. Մամիջանյան
Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանի որոշ հասցեներում, Կոտայքի Կամարիս և Գեղաշեն բնակավայրերում
Տիգրան Ավինյանին սպասարկելու համար երևանցիների հաշվին 85․700 դոլարանոց Mercedes-Benz EQE 500 են գնել
«Ես իրատես եմ, գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու»․ Խաչիկ Մանուկյանը՝ դատախազությանը ներկայացվող պահանջագրի մասին
«Նիկո՛լ, հանցակի՛ց ես Արցախում կատարված ցեղաuպանությանը». երիտասարդների ակցիան Դատախազության դիմաց (տեսանյութ)
Արագածոտնում 3-ամյա երեխան վառարանի վրայի կաթսայի տաք ջուրը լցրել է իր վրա, նրան հիվանդանոց են տեղափոխել
34-ամյա տղամարդը հիվանդանցում հայտնել է, որ ընկել է, մինչդեռ ազգականն է եղել դանակաhարած
Սամվել Ալեքսանյանին Մոսկվա չթողնելու որոշումը կապված է Ռոբսոնի քրգործի ու ՔՊ-ին ֆինանսավորելու հետ
Աշտարակի խճուղում վթար է եղել․ կան տուժածներԵրկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ինՊայուսակը դպրոցում է մնացել, ուժ չունենք, որ տանեք ծնողներին տանք․ հանկարծամահ եղած 15-ամյա տղան առողջական խնդիրներ չի ունեցել. դպրոցում շփոթված են (տեսանյութ)Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ․ ՈւՂԻՂ
Մուրճով սպանել է մորաքրոջ որդուն, հափշտակել ոսկե շղթան. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել
Ժամանակակից տեխնոլոգիաները պատերազմներին լրիվ այլ բնույթ են հաղորդում. Տիգրան ԱբրահամյանՈրտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում․ Արմեն ԱշոտյանՊատժամիջոցները գոյության իրավունք չունեն․ Ալիևը՝ ԱՄՆ պատժամիջոցների մասինՄտել են Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և գումար գողացելԳրոսմայստեր Էրիկ Հակոբյանը հաղթահարել է 2400 վարկանիշային շեմը️Վարդենիս խոշորացված համայնքի Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է. պատգամավորի ահազանգըՆիկոլ Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն. ՍուրենյանցԲայդենն ու Բլինկենը չեղարկել են իրենց այցը Գերմանիա. հայտնի է պատճառըԱյս անգամ՝ 71 միլիոնի հատկացում․ «Հրապարակ»Մեկ տարում ընդամենը 5 հազար 284 արցախցի է դիմել՝ ՀՀ անձնագիր ստանալու․ «Հրապարակ»ԱՄՆ-ում «Միլթոն» փոթորկի մոտենալու պատճառով ավելի քան 5,5 միլիոն մարդ տարհանվել Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչԱսֆալտը շատ արագ շարքից դուրս է գալիս. «Ժողովուրդ» Անահիտ Ավանեսյանը մեր երկրում ընդունված օրենքի կիրառման բացակայությունը կապում է ՌԴ-ի կամ Բելառուսի հետ. «Ժողովուրդ»Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով. Թաթոյան (տեսանյութ)44-օրյա պատերազմnւմ որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցելԻսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում Լիբանանում զոհվել է 36 մարդԴեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է. «Հրապարակ»Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը. «Ժողովուրդ»Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում. «Հրապարակ»Նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է. Արփի Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում. «Հրապարակ»Գլխավոր մուրացիկը. Փաշինյանը կրկին խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից է ելույթ ունեցել. «Հրապարակ»
Ձորաղբյուր գյուղում երիտասարդ տղան մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն ու այլ քայլերի դիմել
Իսրայելը Դամասկոսում հարվածել է բնակելի շենքին. կան զոհեր և վիրավորներՔՊ-ի ներսում կռվի նոր թիրախ կա. կիզակետում Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի մտերմությունն է. «Ժողովուրդ»
ՀՀ-ն պաշտոնապես հետ չի վերցնում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից․ Օվերչուկ
Իսրայելն նշել է իր կորուստների քանակը
Մշակույթ

Ստեփանակերտում ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը

2024 թվականի փետրվարի սկզբին ադրբեջանական թելեգրամյան ալիքից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշաքարը։ Այն պատրաստել էր քանդակագործ Յուրի Սամվելյանը՝ 1996 թվականի Արցախի ամենամյա սիմպոզիումի շրջանակներում, գրում է monumentwatch.org-ը։

Սիմպոզիումի ավարտից հետո հուշարձանը տեղադրվել էր Ստեփանակերտի մանկական պուրակում, այնուհետև՝ 1997-1998 թվականներին տեղափոխվել Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակ։ 2020 թվականի ռազմական գործողություններից հետո պուրակը և հուշաքարի շրջակայքը վերանորոգվել է։ Հուշաքարն իրենից ներկայացնում է բազալտե հսկայական մի ժայռաբեկոր (ասեք նմանություն բերելով հերոսի «Բեկոր» անվան հետ), որի վերնամասում՝ «ժայռից դուրս է գալիս» Աշոտ Ղուլյանի դիմաքանդակը: Ժայռի ստորոտում քանդակված է  վիրավոր զինվոր դիմացը վահան։ Վահանի կենտրոնում Գանձասարի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի մեկենասի քանդակն է՝ գլխավերևում եկեղեցու մանրակերտով հանդերձ: Հուշաքարի վրա Աշոտ Ղուլյանի սիրած արտհայտությունն է. «Ես ծովն եմ սիրում»: Հերոսն իր հարցազրույցներում նշում էր, որ խաղաղության պայմաններում մի նավ է պատրաստելու և շրջելու աշխարհով մեկ։

Հուշարձանի հրապարակային ոչնչացումը և դրա տարածումը խոսում է Ադրբեջանի կողմից Արցախի անկախության շրջանի հուշարձանների ոչնչացման հստակ և ծրագրային քաղաքականության մասին։

Մեր արձագանքը

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։

Հուշարձանի բացահայտ ոչնչացումը խախտում է նաև Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

«Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թ. կոնվենցիան որևէ ժողովրդի ժառանգության ոչնչացումը համարում է աշխարհի բոլոր ժողովուրդների ընդհանուր հարստության կործանարար աղքատացում և շեշտում դրա բացառիկ արժեքների պահպանության անհրաժեշտությունը (Convention Concerning the Protection of the World Cultural and Natural Heritage, հոդված 6)։ Իսկ ըստ Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն» (https://www.icc-cpi.int/resource-library/documents/rs-eng.pdf):