Եթե 100 տարի առաջ ինտերնետ լիներ՝ ցեղասպանություն չէր լինի․ Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
«Այն տրանսֆորմացիաները, որ աշխարհում տեղի են ունենում՝ թե տնտեսական, թե ռազմական, թե դիրքային, թե խմբերը որպես պետություններ, կոալիացիաներ, միություններ, շատ բան է փոխում աշխարհում»։ ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ պատմության մեջ կարող են մեղադրել բոլոր ժամանակների իշխանություններին, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանան, թե այն ո՞ր պահից է սկսել և ինչո՞ւ է միշտ ձախողում եղել։ «Միգուցե 100 տարի առաջ ինտերնետ ունենայինք, ցեղասպանություն չլիներ, մեկը մյուսին կարողանար տեղեկեցնել, թե ինչ է կատարվում։ Նշանակում է՝ այդ ժամանակվա գործող կուսակցությունները լավ կազմակերպված չեն եղել։ Դրանից խայտառակ պատմություն աշխարհի շատ քիչ ազգեր ունեն, որ կարող են ցեղասպանվել ու քաղաքական մի քանի կուսակցություն լինի, չկարողանան կազմակերպել, գոնե փրկեն, գոնե դիմադրեն»-հայտարարեց Սուքիասյանը։
Սուքիասյանի խոսքով՝ նոր ժամանակները բերում են նոր մտածելակերպ, նոր գաղափարների։ «Նոր ժամանակներում ուրիշ ուժի գործիքներ, հնարավորություններ կան, մենք պետք է ամեն ինչ անենք այդ հատվածում ուժեղանանք։ Ամեն օր բարձր ձայնով բոլորին մեղադրում ենք, բոլորս էլ մեղավոր ենք, մեր ամբողջ պատմության մեջ մեր պապերն էլ են մեղավոր, որ մեզ ուժեղ պետություն, տարածքներ, ուժեղ զինված ուժեր չեն տվել» հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։ Սուքիասյանի կարծիքով՝ եթե չփոխվենք նոր մտածելակեպրով չշարժվենք առաջ, որ ՀՀ-ն պետք է 5-10 անգամ ավելի մեծ բյուջե ունենա, դրանով շարժվենք՝ միշտ էլ խնդիր ենք ունենալու։