Հզոր պայթյուններ Օդեսայում և Նիկոլաևում

Այս գիշերը ռուսական զորքերը կրկին անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։
UNIAN-ը հայտնում է, որ անօդաչու սարքերը հարձակվել են Օդեսայի շրջանի վրա։ Տարածքում գործել է հակաօդային պաշտպանությունը։ Հզոր պայթյուններ են գրանցվել նաև Օդեսայում։
Նիկոլաև քաղաքի տարբեր շրջաններում առնվազն հինգ պայթյուն էր որոտացել։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: