Ոչ մի քրեական գործ, ոչ մի ահաբեկում չեն կանգնացնելու ինձ էս ամեն ինչի դեմ պայքարելուց․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Ոչ մի քրեական գործ, ոչ մի ահաբեկում չեն կանգնացնելու ինձ էս ամեն ինչի դեմ պայքարելուց։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ իր դեմ «կարված քրեական գործը հիմա փորձում են փնթի ձևով ուղարկել դատարան»։
«Այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն, կրկնապատկվել է Եռաբլուրը, 100 հազարից ավելի մարդ զրկվել է իր հարազատներին այցելելու հնարավորությունից, ներառյալ` ինձ, որովհետև տատիկ–պապիկներս, հորեղբայրս այնտեղ են թաղված։ Հիմա էլ Ադրբեջանի նախագահի ուղիղ ցուցումով Սահմանադրության թեման է շրջանառվում»,–ասաց նա։