Ակտիվ մասնակցեք շարժմանը, քանի որ մեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կհասնենք գագաթի՞ն, թե՞ դրան չհասած ցավալիորեն վայր կընկնենք, ինչը կհանգեցնի ազգային ողբերգության. Անանյան«Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըՍերգեյ Շոյգուին միայն երկրորդ անգամից են թույլ տվել մասնակցել Պուտինի և Սի Ցզինպինի բանակցություններին
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց գյուղում փակ հանդիպում է անցկացնում գյուղացիների հետ․ Գառնիկ Դանիելյանը Կիրանցում է
Պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի, ինչպես նաեւ Արման Եղոյանի նկատմամբ. Հրանտ ԲագրատյանՊուտինն ու Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԲագրատ Սրբազանը գնում է ԵՊՀ` դասախոսելու. ՈւՂԻՂՄեր գյուղում 90 տուն կա, որից 50-ը տուժում է սահմանազատման արդյունքում, դրա հաջողությունը ո՞րն է. Կիրանցի բնակիչ. «Հրապարակ»Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան«ԴՕԿ» կուսակցությունը չի մասնակցի Բագրատ սրբազանի կողմից հրավիրված ժողովինՏեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետՈւժգին փոթորիկ Տեխասում. կան զոհեր և վիրավորներ Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»Սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքովՄենք պատրաստ ենք Ղարաբաղում գյուղատնտեսական քաղաք կառուցել. ԼուկաշենկոՊարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժածՂրիմում պայթյուններ են որոտացելՊատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում (լուսանկարներ)ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. որոշ հատվածներում մառախուղ էՊատերազմից հետո Գազայի վարչակազմը կորոշի ​​ՀԱՄԱՍ-ի ապագանՔաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ ադրբեջանցի վանդլաների թիրախում, ոչնչացման վտանգի տակ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Ինչ է մնացել Ադրբեջանին «սահմանազատման» գործընթացի արդյունքում՝ ըստ ԱԽ քարտուղարի Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք ունեն Կիրանցի գրանցում Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել է նվիրական արժեք Փաշինյանը թիմի հետ «սահմանազատման և սահմանագծման գործընթացն» է քննարկել Սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել․ ԱԽ քարտուղար Նեթանյահուն խոստովանել է, որ Իսրայելը կարող է հաղթել պատերազմը Գազայում առանց ԱՄՆ-ի օգնությանՀայաստանի և Նիդերլանդների Ֆինանսների նախարարությունները համագործակցության հարցեր են քննարկել Նիկոլի հանձնողական քաղաքականությունը խրախուսում է Ադրբեջանի նոր ագրեսիան․ Արտակ Զաքարյան Արցախից բռնահանված 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակն է գնահատվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ ավտոմեքենաները հայտնվել են ձորակում․ կա վիրավոր Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ) Այս ապօրինի գործընթացի պատճառով ՀՀ-ն ունենում է շուրջ 1100 հեկտարի չափով տարածքային կորուստ (տեսանյութ) ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ) Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին «Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ Էրդողան Մենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)
Մամուլ

Բուհերի աշխատանքները համակարգող փոխնախարար չկա, իսկ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն չի հաջողում իր աշխատանքում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շուրջ ծավալվող աղմուկները հաջորդում են մեկը մյուսին: Դրանք այնքան ջանք ու էներգիա են տանում բազմապրոֆիլ այդ նախարարությունից, որ փոխնախարար չի նշանակում բուհերի գծով:

Պարզվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այլեւս չի համակարգում համալսարանների աշխատանքը եւ ցանկացած հարց՝ կապված բարձրագույն կրթության հետ, չի ընդգրկում իր հետաքրքրությունների շրջանակներում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համալսարանների աշխատանքն արդեն համակարգում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն, որի առաքելությունն է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող Գիտության կոմիտեի եւ ԲՈԿ-ի, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները համակարգել։

Շատ բուհերից արդեն ահազանգում են, որ կոմիտեն չի հաջողում համալսարանների հետ աշխատանքում, հստակ չի կարողանում սահմանել բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները եւ համակարգված չի աշխատում ԿԳՄՍ նախարարության հետ։ Նախկինում բուհերի աշխատանքը համակարգող փոխնախարարը ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանն էր, որը 2022 թվականի դեկտեմբերից չի զբաղեցնում այդ պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունը, որը համակարգում է բուհերի հետ աշխատանքը, կոմիտեին ֆիզիկապես միացել է 2024 թվականի հունվարին, որի արդյունքում էլ կառավարման լուրջ բացթողումներ կան: Ամեն դեպքում, կապվեցինք Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ խնդիրներ կամ ուշացումներ ոչ մի ժամանակ չեն եղել. «Երբ բուհերը նման հայտարարություններ են անում, ձեւակերպում են՝ որոնք են այն խնդիրները, որոնցով կոմիտեն չի զբաղվում։ Մենք գիտենք, որ կան համակարգային խնդիրներ. եթե չլինեին, այդ բարեփոխումներն անելու իմաստ չէր լինի։ Բուհ չկա, որ ունենա օրհասական խնդիր, եւ մենք դրանով չզբաղվենք»: Մինչդեռ, շատ բուհերի ղեկավարներ կան, որ մեզ ահազանգել են, դեռ՝ ծպտյալ, որ խնդրի դեպքում օրերով չեն կարողանում պատասխանատու կառավարիչ գտնել, կարգավորել հարցը:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: