Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներինՍտեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միությունԱրթիկում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էԹnւրքի առաջ ծնկածը չպիտի մեր վարչապետը լինի. Տիգրանաշենում գիտեն՝ Կիրանցից հետn իրենց hերթն էՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանըՄենք չենք շտապում, ծրագիր ու օրակարգ կա, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է. Սրբազան (տեսանյութ)30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին». հայտարարությունԱկտիվ մասնակցեք շարժմանը, քանի որ մեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կհասնենք գագաթի՞ն, թե՞ դրան չհասած ցավալիորեն վայր կընկնենք, ինչը կհանգեցնի ազգային ողբերգության. ԱնանյանՓորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ ՍրբազանԱլիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան«Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըՍերգեյ Շոյգուին միայն երկրորդ անգամից են թույլ տվել մասնակցել Պուտինի և Սի Ցզինպինի բանակցություններին
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց գյուղում փակ հանդիպում է անցկացնում գյուղացիների հետ․ Գառնիկ Դանիելյանը Կիրանցում է
Պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի, ինչպես նաեւ Արման Եղոյանի նկատմամբ. Հրանտ ԲագրատյանՊուտինն ու Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԲագրատ Սրբազանը գնում է ԵՊՀ` դասախոսելու. ՈւՂԻՂՄեր գյուղում 90 տուն կա, որից 50-ը տուժում է սահմանազատման արդյունքում, դրա հաջողությունը ո՞րն է. Կիրանցի բնակիչ. «Հրապարակ»Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան«ԴՕԿ» կուսակցությունը չի մասնակցի Բագրատ սրբազանի կողմից հրավիրված ժողովինՏեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետՈւժգին փոթորիկ Տեխասում. կան զոհեր և վիրավորներ Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»Սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքովՄենք պատրաստ ենք Ղարաբաղում գյուղատնտեսական քաղաք կառուցել. ԼուկաշենկոՊարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժածՂրիմում պայթյուններ են որոտացելՊատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում (լուսանկարներ)ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. որոշ հատվածներում մառախուղ էՊատերազմից հետո Գազայի վարչակազմը կորոշի ​​ՀԱՄԱՍ-ի ապագանՔաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ ադրբեջանցի վանդլաների թիրախում, ոչնչացման վտանգի տակ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Ինչ է մնացել Ադրբեջանին «սահմանազատման» գործընթացի արդյունքում՝ ըստ ԱԽ քարտուղարի Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք ունեն Կիրանցի գրանցում Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել է նվիրական արժեք Փաշինյանը թիմի հետ «սահմանազատման և սահմանագծման գործընթացն» է քննարկել Սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել․ ԱԽ քարտուղար Նեթանյահուն խոստովանել է, որ Իսրայելը կարող է հաղթել պատերազմը Գազայում առանց ԱՄՆ-ի օգնությանՀայաստանի և Նիդերլանդների Ֆինանսների նախարարությունները համագործակցության հարցեր են քննարկել
Մամուլ

«Այ, որ Սահմանադրությունը փոխե՜ք․․․ էդ ժամանակ նոր խաղաղություն կլինի»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թշնամի Ալիևի հետ Փաշինյանի ու նրա կառավարության վարած «բանակցությունների» սյուժետային գիծը որոշ չափով մտազուգահեռվում է կկվի մասին թումանյանական քաջածանոթ պատմությանը: Առնվազն այն իմաստով, որ աղվեսը, սպառնալով կտրել ծառը, որի վրա կկվի բունն է, հիմար կկվին այդպիսով ստիպում է կամովին ցած նետել իր ձագերին: Հերթով: Շանտաժն ու սպառնալիքն «աշխատում» են, քանի դեռ, ինչպես հիշում եք, ագռավը, որոշակի տեղեկատվական-բացատրական աշխատանքների արդյունքում, կկվին չի հասկացնում, որ աղվեսը նրան պարզապես հիմարացնում է:

Հիմա, որոշակի առումով, Փաշինյանի «խաղաղության օրակարգն» է («պայմանագիր», «դարաշրջան», «խաչմերուկ»): Եվ այսպես. Փաշինյանի «խաղաղարար» դոկտրինը (ներողություն այս իշխանության պարագայում նման բառ օգտագործելու համար) 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այն էր, թե՝ առանց մի կրակոցի թշնամուն հանձնենք ազատագրված տարածքները լրիվությամբ, որպեսզի խաղաղություն լինի: Հանձնեցին թշնամուն Քարվաճառը, Քաշաթաղի մնացյալ մասը, հանձնեցին բուն ՀՀ տարածքից Գորիս-Կապան ճանապարհը: Խաղաղություն, բնականաբար, չեղավ ու չէր էլ կարող լինել: Հակառակը, թշնամու ախորժակն է՛լ ավելի բորբոքվեց:

Հետո վրա հասավ «Արցախը տանք ու խաղաղ ապրենք» փաշինյանական մտասևեռման շրջանը, միաժամանակ իշխանական քարոզիչները զլեցին «խի՞ պիտի մեր էրեխեքը էդ Ղարաբաղի (ղարաբաղցիների) համար կյանքները վտանգեն» մուղամը: Չերկարացնենք. Փաշինյանն ու իր իշխանությունը ուրացան Արցախը (Պրահա, 06.10.2022 թ.), բնիկ հայկական Արցախը հռչակեցին թշնամապատկան տարածք, իսկ թշնամու ցեղասպանական ագրեսիայի պայմաններում Արցախն ու արցախի հայությանը թողեցին մեն-մենակ, անօգնական և անպաշտպան վիճակում: Հանրագումարում՝ Արցախը հանձնեցին թշնամուն, բայց... էլի խաղաղություն չեղավ ու չէր էլ կարող լինել: Ասե՞նք, որ թշնամու ախորժակն է՛լ ավելի գրգռվեց:

Թեպետ, «գրգռվելը» ի՞նչ ցավ է. թշնամին սպառնում է զավթել Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, Արարատի մարզի մի զգալի մասը, առհասարակ, Հայաստանն էլ հիշատակում է ոչ այլ կերպ, քան՝ «Արևմտյան Ադրբեջան», զանազան վիրտուալ քարտեզներում հասնում է այն բանին, որ ՀՀ քաղաքներն ու գյուղերն արդեն իսկ նշվում են ադրբեջանական «անվանումներով»: Կարճ ասած՝ խաղաղություն չկա ու չի էլ կարող լինել նման՝ թույլիկ-վախկոտային, «տանք՝ հանգիստ ապրենք»-ական քաղաքականության պայմաններում: Եթե իհարկե, այն, ինչ անում է Փաշինյանը, կարելի է համարել քաղաքականություն: Հիմա էլ աղվեսը, կներեք, թշնամին, ասում է՝ «այ, որ Սահմանադրությունը փոխե՜ք, որովհետև դրա նախաբանում Անկախության հռչակագրին հղում ունեք, իսկ էնտեղ Արցախի մասին եք խոսում... այ, էդ ժամանակ նոր խաղաղություն կլինի»:

Ու... Փաշինյանը, իր ական անձնակազմը չեն ասում, թե՝ դու ո՞վ ես առհասարակ, քո ի՞նչ գործն են մեր երկրի Սահմանադրությունը կամ Անկախության հռչակագիրը, գնա՝ քո հակահայ-ֆաշիստական պետական գաղափարախոսությամբ կամ թուրքերի հետ կնքած հակահայ «Շուշիի հռչակագրով» զբաղվի: Չէ՛ նման բաներ չեն ասում: Հակառակը՝ ձայնակցում են թշնամուն և կրկնում նույն տխմարությունները ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Անկախության հռչակագրի մասին: Ու, որպեսզի քիչ չթվա, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, անհարգալից, վիրավորական արտահայտություններ են անում ՀՀ պետական Զինանշանի, Օրհներգի վերաբերյալ: Ավելին, Փաշինյանն ու իր իշխանությունը այնպիսի արագությամբ են «զուգահեռ թեմաներ» նետում լրատվադաշտ, որ հանրությունը, նրա քաղաքականապես ակտիվ հատվածը շարունակ «շեղող» թեմաների վրա են ընկնում՝ չկենտրոնանալով հիմնականի վրա: Սա՝ ինչպես ստերի դեպքում:

Մինչ լրատվամիջոցները, լրագրողները, փորձագետները ֆիքսում են իշխող ռեժիմի նետած մեկ-երկու սուտ կամ կեղծիք, Փաշինյանն ու թիմակիցները հասցնում են դաշտ նետել էլի մի 10 հատ նոր սուտ, «կուտ» կամ աղմկահարույց թեմա (հայտարարություն, անհիմն պնդում կամ խեղաթյուրում): Գանք Սահմանադրությանը և Փաշինյանի այն կեղծ պնդումներին, թե... Հայաստանի Մայր օրենքն է խանգարում, որ խաղաղություն լինի, այս, այն: Եթե վերաձևակերպելու լինենք, ապա Փաշինյան-Ալիև դուետը ասում է, թե՝ «հանձնենք Սահմանադրությունն ու խաղաղ ապրե(ն)ք»: Հասկանալի է, դրան հաջորդելու է՝ «հանձնենք Անկախության հռչակագիրն ու խաղաղ ապրե(ն)ք»-ը, հետո՝ էլի մեկ այլ բան ու այդպես շարունակ: Կարճ ասած՝ «կկու, կկու... քանի՞ «փոքրիկ Սահմանադրություն» ունես դու, շուտով ձգիր մի հատը ցած, թե չէ, հրեն՝ «բայրակթարը» սրած....», կամ նման մի բան: Բայց Նիկոլ Փաշինյանը, որքան էլ կամենա, որքան էլ իր «երփներանգաբերետ» ոստիկաններին ուղարկի հանրության վրա ու դեմ, ինչ էլ անի, Սահմանադրության նախաբանն ու անփոփոխելի հոդվածները չի կարող փոխել: Դա նրան, իհարկե, չի խանգարելու, որ իր ուզածն անի, քանի դեռ, ինչպես իրեն է թվում, «ուժը պատում է»: Բայց միևնույնն է:

Եթե անգամ գնա դրան, ապա Անկախության հռչակագիրը չի կարող միանձնյա չեղարկել, անգամ՝ ՔՊ-ի ամբողջ կոհորտայով չի կարող: Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է: Իսկ ծննդյան վկայականը չեղարկվում կամ ավելի ճիշտ՝ ուժը կորցնում է, գիտեք, թե որ դեպքում: Ուստի պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, թե պետք է մտածել Հայաստանի չորրորդ հանրապետության մասին: Նա միտումնավոր չի բարձրաձայնում, որ դրա համար պետք կլինի լուծարված հռչակել Հայաստանի Հանրապետությունը: Լռության է մատնվում և այն, թե ի՞նչ կամ ինչե՞ր կարող են լինել ՀՀ-ն լուծարելու մասին հայտարարելուց հետո:

Ճիշտ նույն կերպ թշնամի Ալիևը առայժմ չի հայտարարում իր հաջորդ պահանջներն ու պայմանները: Չկասկածեք, որ «Սահմանադրություն փոխելուց» հետո հաջորդ պահանջը ավելի ծանր ու սրիկայական է լինելու: Բայց հարցը նույնիսկ դա չէ: Հարցն այն է, թե արժե՞ սպասել թշնամու նորանոր ու նվաստացուցիչ պահանջներին, եթե անգամ դրանք մեր հանրությանը փոխանցվում են Փաշինյանի կառավարության նման «միջնորդի» միջոցով, թե՞ պետք է վերջապես վերհիշել, որ մենք ազգ ենք, ժողովուրդ ենք, հասարակություն ենք ու, ըստ այդմ, ունենք մեր պահանջներն ու անելիքը, ինչպես իշխանության հետ կապված, այնպես էլ՝ թշնամու սպառնալիքների»:

Մանրամասները՝  օրաթերթի այսօրվա համարում