Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 251 մլն դրամՏիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներինՍտեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միությունԱրթիկում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էԹnւրքի առաջ ծնկածը չպիտի մեր վարչապետը լինի. Տիգրանաշենում գիտեն՝ Կիրանցից հետn իրենց hերթն էՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանըՄենք չենք շտապում, ծրագիր ու օրակարգ կա, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է. Սրբազան (տեսանյութ)30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին». հայտարարությունԱկտիվ մասնակցեք շարժմանը, քանի որ մեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կհասնենք գագաթի՞ն, թե՞ դրան չհասած ցավալիորեն վայր կընկնենք, ինչը կհանգեցնի ազգային ողբերգության. ԱնանյանՓորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ ՍրբազանԱլիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան«Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըՍերգեյ Շոյգուին միայն երկրորդ անգամից են թույլ տվել մասնակցել Պուտինի և Սի Ցզինպինի բանակցություններին
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց գյուղում փակ հանդիպում է անցկացնում գյուղացիների հետ․ Գառնիկ Դանիելյանը Կիրանցում է
Պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի, ինչպես նաեւ Արման Եղոյանի նկատմամբ. Հրանտ ԲագրատյանՊուտինն ու Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԲագրատ Սրբազանը գնում է ԵՊՀ` դասախոսելու. ՈւՂԻՂՄեր գյուղում 90 տուն կա, որից 50-ը տուժում է սահմանազատման արդյունքում, դրա հաջողությունը ո՞րն է. Կիրանցի բնակիչ. «Հրապարակ»Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան«ԴՕԿ» կուսակցությունը չի մասնակցի Բագրատ սրբազանի կողմից հրավիրված ժողովինՏեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետՈւժգին փոթորիկ Տեխասում. կան զոհեր և վիրավորներ Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»Սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքովՄենք պատրաստ ենք Ղարաբաղում գյուղատնտեսական քաղաք կառուցել. ԼուկաշենկոՊարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժածՂրիմում պայթյուններ են որոտացելՊատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում (լուսանկարներ)ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. որոշ հատվածներում մառախուղ էՊատերազմից հետո Գազայի վարչակազմը կորոշի ​​ՀԱՄԱՍ-ի ապագանՔաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ ադրբեջանցի վանդլաների թիրախում, ոչնչացման վտանգի տակ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Ինչ է մնացել Ադրբեջանին «սահմանազատման» գործընթացի արդյունքում՝ ըստ ԱԽ քարտուղարի Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք ունեն Կիրանցի գրանցում Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել է նվիրական արժեք Փաշինյանը թիմի հետ «սահմանազատման և սահմանագծման գործընթացն» է քննարկել Սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել․ ԱԽ քարտուղար Նեթանյահուն խոստովանել է, որ Իսրայելը կարող է հաղթել պատերազմը Գազայում առանց ԱՄՆ-ի օգնության
Մամուլ

Ի՞նչ նպատակ ունի նման հակադրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը մի նոր «գյուտ» է արել: Սահմանադրության, ասֆալտի, կախիչ-ցնցուղի հարցերը լուծեց-պրծավ, անցավ խոր փիլիսոփայական հարցադրումների առ այն, թե ինչի համար գոյություն ունի... բանակը: Դե, հանճարեղ է, էլի, հո զոռո՞վ չէ: Ասում է, թե՝ բանակը այն բանի համար գոյություն ունի, որ պաշտպանի պետության տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու համար է բանակը:

Բացի այն, որ Փաշինյանի ասածն ակնհայտ մանիպուլ յատիվ բնույթ ունի, մասնավորապես «պատմական արդարության վերականգնումն» ու երկրի անվտանգությունը հակադրության մեջ դնելու առումով, ի լրումն՝ նրա արտահայտած «գաղափարը» խոցելի է ու կոնկրետ պարագայում անընդունելի-անընկալելի:

Սարկազմը դնենք մի կողմ ու ամենայն լրջությամբ դիտարկենք մեկ-երկու փաստացի հանգամանք: ՀՀ-ն ունի բանակ: Այդ բանակի «գերագույն գլխավոր հրամանատար» համարվում է ինքը՝ Փաշինյանը, բանակային ղեկավարությունը ենթարկվում է նրա, կամ նրա նշանակած նախարար Սուրեն Պապիկյանի հրամաններին:

Թշնամին, օգտվելով Նիկոլ Փաշինյանի վարած արկածախնդիր ու անպատասխանատու քաղաքականությունից, կարողացել է ոչ միայն զինված ագրեսիայի միջոցով ներթափանցել բուն ՀՀ տարածք, այլև ահա արդեն քանի տարի է, ինչ զավթած (օկուպացրած) է պահում ՀՀ տարածքի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր: Ավելին, սպառնում է նոր հարձակումներով, հայտարարում է, որ ոչ էլ հետ է քաշվելու օկուպացրած ՀՀ տարածքներից:

Փաստացի, արդեն գրեթե 3 տարի է, ինչ խախտված է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ավելին, 2020 թ. նոյեմբերի 9-ից մինչև օրս թշնամին մի քանի անգամ նախահարձակ է եղել ու խախտել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Հիմա. ինչի՞ համար գոյություն ուներ և գոյություն ունի Փաշինյանի ենթակայության ներքո գտնվող բանակը. ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելո՞ւ, թե՞ ՀՀ խախտված տարածքային ամբողջականությունը, այն է՝ «պատմական արդարությունը» վերականգնելու:

Կարելի է նաև բազմաթիվ օրինակներ բերել թե՛ պատմությունից, թե՛ համաշխարհային ընթացիկ իրողություններից առ այն, թե ինչի՛ համար գոյություն ունի այս կամ այն պետության բանակը և ինչեր է անում: Ընդ որում, հենց նույն՝ «պատմական արդարության» ու երկրի անվտանգության կոնտեքստում: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց Փաշինյանի նման վարչապետ ու նրա գլխավորած կառավարության նման իշխանություն ունենալու պարագայում ավելորդ է հարցադրումը, թե ինչի համար է բանակը, եթե տիրապետող է մտայնությունը, որ կարող է գոյություն ունենալ հայկական աշխարհ առանց Արցախի, եթե կարելի է հայրենիքի մի զգալի մասը, իսկ հետո՝ անընդհատ, կտոր-կտոր զիջել թշնամուն՝ իբր «խաղաղության» հասնելու «արդարացմամբ»: Ըստ այդմ, նույնիսկ արտերկրյա լրատվամիջոցներն ու փորձագետներն են հռետորական հարց բարձրացնում՝ իսկ Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք բանակը: Իրականում վաղուց հասունացած է ոչ թե այդ, այլ բացարձակ այլ հարց, թե ինչի՞ համար է կամ մեր ինչի՞ն է պետք նման իշխանությունը, որ միայն աղետ ու կորուստ է բերում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: